Մատուցողը մտածեց, որ իրեն խոշոր թեյավճար են թողել, բայց ներսում նա համար գաղտնի հաղորդագրություն կար..

Հետաքրքիր

live49media-ն գրում է. Շատերը թերագնահատում են մատուցողի մասնագիտությունը: Շատերը կարծում են, որ դա, ընդհանուր առմամբ, հեշտ գործ է: Պատվերներ վերցնել և բերել դրանք: Բայց քչերն են գիտակցում, որ մատուցողի աշխատանքը մեծ ֆիզիկական ակտիվություն է պահանջում: Մատուցողն իր ամբողջ հերթափոխն անցկացնում է ոտքերի վրա: Լավ հաստատությունում պարզապես նստելու րոպե չկա: Այդ ամենից բացի, պետք է շատ ուշադիր լինել և կայծակնային արագությամբ արձագանքել հաճախորդների խնդրանքներին:

Ընդ որում, մատուցողն իր աշխատանքի ընթացքում շփվում է տարբեր հաճախորդների հետ, հանդիպում են այնպիսիները, ովքեր կարծում են, որ մատուցողները նույնիսկ արժանի չեն իրենց ուշադրությանը: Մատուցողի աշխատանքում կարևոր դեր է խաղում թեյավճարը։ Ցանակցած մատուցող սպասում է թեյավճարի և սիրով է ընդունում այն, եթե իհարկե, սիրով են թեյավճար տալիս։ Բաից լինում են նաև արտառոց դեպքեր։ Ինչպես, օրինակ Ուայթմանի հետ։ Գարեթ Ուայմանը աշխատում էր որպես մատուցող։ Աշխատանքային օրվա ավարտին նա մոտեցավ՝ մաքրելու սեղաններից մեկը և զարմացավ․կետչուպի շշի տակ կար 20 դոլար արժողությամբ թղթադրամ: Գարեթն ուրախացավ, մտածեց, որ իրեն թեյավճար են թողել, բայց երբ վերցրեց այն, պարզվեց, որ այն կեղծ է և վրան մի գրություն կա, որն իրենից կրոնական ուղերձ էր ներկայացնում։ Գրության մեջ ասվում էր, որ նա պետք է ճշմարտությունը փնտրի Հիսուսի մեջ:

Տղան շատ հուզված էր։ Նա պարզապես վի րավորվեց: Նրանք պարզապես կարող էին մոտենալ և զրուցել իր հետ, բայց դիմել էին ստոր քայլի և խաբել իրեն։ Գրության հեղինակները համոզված էին, որ այս գումարի չափի թեյավճարը հաստատ աննկատ չի մնա: Գարեթը որոշեց համացանցում կիսվել իր պատմությամբ։ Նա ուզում էր իմանալ այլ մարդկանց կարծիքը, թե նրանք ինչպես կարձագանքեին նման իրավիճակում։

Նյութը հրապարակման պատրաստեց live49media-ն