Մատուցողը փրկեց աղջկա կյանքը և ․․ նույն օրը ազատվեց աշխատանքից

Հետաքրքիր

Մեր արձակուրդն արդեն ավարտվում էր, և նախավերջին երեկոյան ես վերադառնում էի լողափից և հանկարծ նկատեցի, որ սրճարանում մարդկանց հսկայական բազմություն է հավաքվել: Ես անմիջապես հասկացա, որ ինչ-որ բան է պատահել։ Մոտեցա և ահա ինչ տեսա․ մի աղջիկ պառկած էր սրճարանի մոտ, և սրճարանի մատուցողը, որին արդեն հսցրել էի ճանաչել, նրա վրա թեքված՝ սրտի մերսում էր անում։ Աղջիկը պառկած էր անգիտակից վիճակում, և նրա բերանից արյուն էր հոսում: Մնացած մարդիկ պարզապես կանգնած էին և դիտում էին, թե ինչ է կատարվում: Մի կին նյարդայնացած քայլում էր պառկած աղջկա կողքին, լաց էր լինում և բարձրաձայն աղոթում էր։ Ըստ ամենայնի, այդ աղջկա մայրն էր։

Հինգ րոպե անց շտապօգնություն եկավ, և աղջկան տեղափոխեցին հիվանդանոց։ Պարզվեց, որ աղջիկը մոր հետ հերթ էր կանգնել, երբ հանկարծ նրա ինքնազգացողությունը վատացել էր, կորցրել էր գիտակցությունը և ընկել էր գետնին։ Մեկ ժամ չանցած սրճարանի մուտքի մոտ կանգնեցին երեք շքեղ մեքենա։ Մեքենաներից դուրս եկան սևազգեստ մարդիկ, ովքեր շատ հուզված փնտրում էին մատուցողին։ Մատուցողը մոտեցավ նրանց և սկսեցին տաք-տաք զրուցել։ Մի պահ ցանկանում էի մոտենալ և պաշտպանել մատուցողին, բայց հանկարծ իրավիճակը շատ անսպասելիորեն փոխվեց: Տղամարդկանցից մեկը ամուր գրկեց տղային, սեղմեց նրա ձեռքը և մի բան դրեց դրա մեջ:

Հետո նրանք նստեցին մեքենաներն ու հեռացան, իսկ մեկ մեքենան կայանված մնաց սրճարանի մոտ:
Պարզվեց, որ այդ ահազդու արտաքինով տղամարդիկ նրա փրկած աղջկա ընտանիքն էին, և նրանք որոշեցին համարձակ տղային մեքենա նվիրել, բացի այդ նրան կլորիկ գումար տվեցին։ Նույն օրը նա ազատվեց աշխատանքից և հնաց վայելելու իր նոր կյանքը։  Ես ինձ հպարտ էի զգում մատուցողի համար:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.