Մեկընդմիշտ մոռացեք կոյուղիների խցանումների մասին՝ ընդամենը մի քանի կաթիլ այս անվճար միջոցի շնորհիվ

Հետաքրքիր

Ափսեները լվանալուց հետո հաճախ լվացարանները խցանվում են դրանց մեջ աղբի ու ուտելիքի մնացորդների կուտակման հետևանքով։ Այդ դեպքում առաջանում է տհաճ հոտ կամ ջուրը դժվարությամբ է հոսում։ Խնդիրը լուծելու համար կարող եք կիրառել հատուկ կենցաղային քիմիա։ Սակայն նմանատիպ միջոցներն ունեն երկու բացասական կողմ․ դրանք թանկ արժեն ու վնա սում են շրջակա միջավայրին։

Այս պարզ ու արդյունավետ միջոցի շնորհիվ կկարողանաք մաքրել խցանված խողովակները։ Ձեզ անհրաժեշտ է․

կիտրոնի հյութ՝ 1/2 բաժակ
սոդա՝ 1/2 բաժակ

Տաքացրեք կիտրոնի հյութը։ Արեք դա միկրոալիքային վառարանի մեջ կամ գոլորշու վրա։ Գոլ հյութի մեջ լուծեք սոդան։ Սոդան քիչ-քիչ լցրեք՝ հաշվի առնելով, որ այն փրփրելու է ու թշշալու։

Լավ խառնեք գդալով ու դանդաղ լցրեք լվացարանի արտահոսքի մեջ։ Սպասեք 10 րոպե, իսկ հետո բացեք տաք ջուրը։

Կիտրոնի հյութի փոխարեն կարող եք օգտագործել միևնույն քանակի քացախ։

Ահա և վերջ, արտահոսքերը մաքուր են, խոհանոցում հաճելի հոտ է, իսկ ձեր գումարը խնայած է։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.