Մեղրով տորթը հայտնի թխվածք է, այն սիրում են ընտանիքի բոլոր անդամները։ Ներկայացնում ենք համեղ և բերանում հալչող մեղրով տորթի բաադրատոմս։ Անհրաժեշտ բաղադրիչներն են՝
- 4 ձու
- 1.5 բաժակ շաքարավազ(300գ)
- 200 գ կարագ
- 4 ճ/գ մեղր (կիսասառածի չափով)
- 2 պտղունց աղ
- 2 թ/գ սոդա
- 4 բաժակ ալյուր (800գ)
- 800 մլ կաթ
- 300 գ շաքարավազ
- 7-8 ճ/գ ալյուր
- վանիլին
- 250 գ կարագ
Պատրաստման եղանակը.Սկզբում ներկայացնում ենք կրեմի պատրաստման եղանակը՝ շաքարվազը խառնել սառը կաթի ու ալյուրի հետ, որից հետո մաղով անցկացնել , որ գնդիկներ չմնան: Դնել կրակին ու անդադար փայտե գդալով խառնել մինչև եփվի ու պնդանա: Վերցնել կրակի վրայից ու թողնել հովանա:
Ես սառը ջրի մեջ եմ դնում, որ արագ հովանա: Հետո սկսել հարել սենյակային ջերմաստիճանի փափուկ կարագը մոտ 5 րոպե, ու գդալ-գդալ ավելացնել եփած կրեմը, շարունակել հարել մոտ 10 րոպե: Խմորի պատրաստումը` բաղադրիչները խառնել իրար բացի ալյուրից: Ու էմալապատ թասով դնել եռացող ջրով մեկ այլ կաթսայի վրա: Գոլորշու վրա պիտի զանգվածը կարմրի: Այդ ընթացքում պետք է անընդհատ խառնել( տևում է 45 ր)։
Այս ամենից հետո, թողնում ենք մի 5 րոպե հովանա ու ավելացնում ենք ալյուրը զանգվածի վրա: Այնուհետև 800գ. ալյուր ենք ավելացնում, որպեսզւ պնորը պնդանա: Հետո գնդում ենք խմորը։ Ծածկում ենք գնդերը թողնում 10 րոպե հանգստանան: Ջեռոցը միացնել 180 աստիճան: Սեղանի վրա մի քիչ ալյուր ցանել ու գունդը բարակ բացել, որից հետո գրտնակի վրա փաթաթած վիճակով տեղափոխել տաք տապակի հակառակ կողմի վրա , որին նախապես քսել ենք կարագ։ Ամեն գունդը թխել 3-4 րոպե։ Պատրաստի շերտերի վրա քսում ենք կրեմը, ամեն մեկից հետո թույլ սեղմում` նստացնելով շերտը շերտի վրա, վերջում ծածկում փշրանքով: Թողնում ամենաքիչը 1-2 ժամ ու կարող եք վայելել ամենափափուկ մեղրով տորթը: