Մեր կյանքում հրաշքներ տեղի են ունենում այն ժամանակ, երբ Աստված խոսում է մեզ հետ

Այլ լուրեր Հետաքրքիր

«Ես հավատում եմ Աստծուն, Ով պատասխանում է մեր աղոթքներին, Ում կարելի է վստահել, և առանց Նրա կյանքն այս երկրի վրա իմաստ չէր ունենա:

Ես հավատում եմ, որ Աստված Իրեն հայտնել է բազմաթիվ կերպերով, շատ մարդկանց միջոցով, և մեզ՝ Արևմուտքի բնակիչներիս, լիակատար հայտնություն է տրվել Հիսուս Քրիստոսի և Նրա հետևորդների միջոցով:

Մարդկության պատմության մեջ հրաշքներ տեղի են ունենում այն ժամանակ, երբ Աստված խոսում է մարդկանց հետ: Քրիստոնյաների համար բոլոր հրաշքներից մեծագույնը Քրիստոսի հարությունն է:

Նրանց հետ, ովքեր գիտեին Հիսուսին, ինչ-որ բան տեղի ունեցավ, որն ստիպեց նրանց հավատալու, որ Նա կենդանի է:

Այդ հավատն այնքան ուժեղ էր, որ հիմա՝ երկու հազար տարի անց, այդ հավատի վրա է խարսխված Քրիստոնեական եկեղեցին:

Աստված խոսում է մեզ հետ և ցույց տալիս, թե ինչպես ապրել…

Կարելի է և պետք է հարցնել Աստծուն, թե ինչ ճանապարհով գնանք, ինչպես ապրենք և ինչպես պահենք մեզ»:

ՄՈԹ Նևիլ Ֆրենսիս – (1905-1996), անգլիացի ֆիզիկոս, Նոբելյան մրցանակի դափնեկիր ֆիզիկայից:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.