Արամ Ասատրյանի որդու երգիչ Արտաշ Ասատրյանի ընտանիքի համար 2012 թվականը եղավ ձեռքբերումների ու հաջողությունների տարի։ Այդ թվականին լույս աշխարհ եկավ երգչի դուստրը։ “Լոս Անջելեսում ծնվել է երրորդ բալիկս Մարին, որը շուտով կդա. մեր ընտանիքի ուրախությունն ու երջանկությունն է”,-BRAVO.am-ի հետ զրույցում իր ուրախությամբ կիսվել էր Արտաշ Ասատրյանը, հավելելով, որ երեխայի անունն ընտրել է ավագ դուստրը Սյուզին` ընկերուհու պատվին:):
“Մարին էլ եղբորԳրիշոյի նման փայլուն լսողություն ունի: Տեսնենք հետագայում կգնա երգի ճանապարհով…”,-նշել է Արտաշ Ասատրյանը: Երգչի խոսքովերաժշտական գեները փոխանցվել են իր բոլոր զավակներին.“Սյուզին եւ Գրիշոն դպրոցին զուգահեռ հաճախում են ջութակի եւ պարի դասընթացների: Ի տարբերություն եղբոր Սյուզին ամաչում է երգել”:
Ի դեպ, Գրիշոն Փարիզում կայացած փոքրիկ ջութակահարների միջազգային մրցույթում գրավել է 2-րդ տեղը. “
Ամռանն էլ որդիս իր ուժերը կփորձի Հռոմում կայանալիք մրցույթի շրջանակում: Նաեւ երկու նոր երգ ունի, որոնք կոչվում են “Էջմիածին” եւ “Հազար երգիչների պես””: