Կբացենք մի գաղտնիք, որի շնորհիվ կկարողանանք ամենլավ խոհարարը լինել միս պատրաստելու մեջ։ Հատուկ բաստուրմա դնելու բաղադրատոմս, որի շնորհիվ միսը եփելուց հետո շատ փափուկ կստացվի, այնքան փափուկ, որ կհալվի բերանում։ Բաղադրամասեր ՝ 2 կգ խոզի մսին՝ 2 ճաշի գդալ աղացած կարմիր պղպեղ, 2 ճաշի գդալ աղ, 2 ճաշի գդալ սև աղացած պղպեղ, 1 ճաշի գդալ խնձոր քացախ, մի պտղունց շաքարավազ, 0,5 հատ գլուխ սոխ, 1,5 ճաշի գդալ ձիթայուղ, 2 ճաշի գդալ գարեջուր։
Միսն այսպես բաստուրմա դրեք, և այն այնքան փափուկ կստացվի, որ կհալվի բերանում ։ Պատրաստման եղանակը — Միսը կտրատեք և համեմեք աղով և պղպեղներով, լավ խառնեք։ Ավելացրեք քացախը և ձիթայուղը և կրկին լավ խառնեք։ Սոխը ճզմիչով ճզմեք մսի վրա, մնացած զանգվածն էլ լցրեք մսի վրա, լավ խառնեք։ Վերջում ավելացրեք գարեջուրը և շաքարավազը։
Այն պոլիէթիլենային տոպրակով հերմետիկ փակեք և դրեք սառնարանը, բայց թույլ տեղ, որ սառույց հանկարծ չկապի։ 12 ժամ հետո կարող եք արդեն պատրաստել։ Այս բաղադրատոմսով կարող եք թե՛ խորոված անել, թե՛ կարտոֆիլի հետ միասին ջեռոցը դնել։