Կբացենք մի գաղտնիք, որի շնորհիվ կկարողանանք ամենլավ խոհարարը լինել միս պատրաստելու մեջ։ Հատուկ բաստուրմա դնելու բաղադրատոմս, որի շնորհիվ միսը եփելուց հետո շատ փափուկ կստացվի, այնքան փափուկ, որ կհալվի բերանում։
Բաղադրամասեր`2 կգ խոզի մսին՝ 2 ճաշի գդալ աղացած կարմիր պղպեղ,2 ճաշի գդալ աղ,2 ճաշի գդալ սև աղացած պղպեղ,1 ճաշի գդալ խնձոր քացախ,մի պտղունց շաքարավազ,0,5 հատ գլուխ սոխ,1,5 ճաշի գդալ ձիթայուղ,2 ճաշի գդալ գարեջուր:
Պատրաստման եղանակը` Միսը կտրատեք և համեմեք աղով և պղպեղներով, լավ խառնեք։ Ավելացրեք քացախը և ձիթայուղը և կրկին լավ խառնեք։ Սոխը ճզմիչով ճզմեք մսի վրա, մնացած զանգվածն էլ լցրեք մսի վրա, լավ խառնեք։ Վերջում ավելացրեք գարեջուրը և շաքարավազը։ Այն պոլիէթիլենային տոպրակով հերմետիկ փակեք և դրեք սառնարանը, բայց թույլ տեղ, որ սառույց հանկարծ չկապի։ 12 ժամ հետո կարող եք արդեն պատրաստել։Այս բաղադրատոմսով կարող եք թե՛ խորոված անել, թե՛ կարտոֆիլի հետ միասին ջեռոցը դնել։