Միքայել Մինասյանը գաղտնի նամակ է հրապարակել, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ուղարկել էր ՀՀ ԱԽՔ Արմեն Գրիգորյանին

Քաղաքականություն

Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը հրապարակել է Արցախի պատերազմից 26 օր առաջ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին ՀԱՊԿ քարտուղար Ստանիսլավ Զասի ուղարկած գաղտնի նամակը, որում նկարագրված է սպասվող պատերազմը։ Գրառումը՝ ստորև․

«Խոստացածս փաստաթղթում հստակ նշված է, որ ՀՀ վարչապետը թուրք-ադրբեջանական ագրեսիային դիմակայելու նպատակով օժանդակության համար պետք է դիմեր ՀԱՊԿ գործընկերներին` դեռևս պատերազմական գործողությունները չսկսած:

Մինչդեռ Նիկոլ Փաշինյանը ո´չ պատերազմի նախօրեին, ո´չ էլ դրա ընթացքում չդիմեց ՀԱՊԿ:

Ավելին, հաղթանակի մասին 44 օր խաբելով՝ երկիրը տարավ կապիտուլյացիայի, որովհետև պարտավորություններ ուներ իր «կիրթ ու կառուցողական» ընկերոջ նկատմամբ:

Փաստաթղթում մանրամասն նկարագրված է այն, ինչին հետագայում մենք ականատես եղանք պատերազմի ժամանակ:

Փաստաթղթին կարող եք ծանոթանալ այս հղումով»։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.