Մի երիտասարդ հարս իր տանն հյուրեր էր ընդունում՝ ամուսնու մորը, հորաքրոջն ու տալին՝ ամուսնու հետ․ և շատ-շատ էր ջանում ամեն ինչ լավ անել

Հետաքրքիր

Մի երիտասարդ հարսի տուն ամուսնու բարեկամներն էին հյուր գալու․ սկեսուրը, հորաքույրը ու հորեղբայրը, տալը՝ ամուսնու հետ։ Եվ շատ էր ջանում, որ ամեն ինչ լավ ստացվի։ Այսպես ասած, կաշվից դուրս էր գալիս։ Սեղանին ձյունաճերմակ սփռոց փռեց, վերևի դարակից հանեց նոր բաժակները, մթերք գնեց։ Որոշեց շքեղ սեղան գցել։ Ջեռոցում ձուկ պատրաստեց, գումարը չափսսոսեց, խավիար գնեց ու լցրեց գեղեցիկ ափսեի մեջ։

Բարակ կտրատեց կիտրոնը։ Թխվածք պատրաստեց։ Կարկանդակներ թխեց, կոտլետ պատրաստեց, աղցաններ, ու հետաքրքրության համար որոշեց կարտոֆիլ եփել, որ կարագով ուտեն։ Հարազատները եկան, համեղ ընթրեցին, հարսի եփած մրգային կոմպոտը խմեցին։

Սրճեցին ու վայելեցին թարմ խմորեղենը, չմոռացան տանը մնացած տատիկի համար էլ թխվածք վերցնել․․․ Ու հետո սկսեցին ընդհանուր ծանոթներին, բարեկամներին պատմել, որ երիտասարդ հարսը իրենց դեմը կարտոֆիլ էր դրել։

Բոլորը սարսափում ու կարեկցում էին։ Ոմանք էլ արդարացումն էին աղջկան, թե դեռ ջահել է, հիմարիկ է։ Բայց դե, ինչպե՞ս կարելի է հյուրերին ուղղակի եփած կարտոֆիլ հյուրասիրել, միևնույնն է ամոթ է, մի՞թե այդքան աղքատ են․․․ Իհարկե ոչ․․․

Բայց մի բառ սուտ չեն ասել, չէ՞։ Կարտոֆիլ կա՞ր, կար։ Դա ճշմարտություն է։ Իսկ աղցանների, ձկան, կականդակների ու թխվածքի մասին լռում էին։ Այնպես որ մի հավատացեք նման մարդկանց պատմածներին։ Եթե նրանք ստախոս են, ինչ էլ անես, քեզ համարելու են ժլատ, չար ու հիմար․․․ Լավ օգտվում են, հետո էլ այդպես վճարում։ Ու արդարանալն էլ է անհնար։ Չէ որ կարտոֆիլ կա՞ր։ Այո, կար։

Հիմա երիտասարդ կինը շփվում է ամուսնու բարեկամների հետ։ Բայց եթե ասում են, որ գալիս են սուրճ խմելու, նրանց միայն սուրճ է հյուրասիրում։ Առանց շաքարի։ Քաղցրը վնասակար է։ Սուրճը խմեցի՞ք։ Լավ արեցիք։ Գնացեք ու պատմեք։ Միևնույնն է պատմելու են։ Դա օրենք է։ Բայց երբ սուրճի մասին պատմեն, այնքան էլ ցավոտ չի լինի։ Նման մարդկանց եթե ամենաթանկ ու համեղ քաղցրավենիքն էլ հյուրասիրես, մեկ է, միայն դառը սուրճի մասին են ասելու։ Էլ ինչի՞ համար ջանալ։