Մի ծանոթ պապիկի խորհուրդով ոտքերս դրեցի սոդայով ջրի մեջ․․․ հիմա բոլորին խորհուրդ եմ տալիս այսպես անել

Հետաքրքիր

Եթե ձեր խոհանոցում վաղուց մի տուփ սոդա է մնացել, ուրեմն այն հանելու ժամանակն է։ Ոչ, ոչինչ չենք թխելու, պարզապես փոշին օգտագործելու ենք անսպասելի նպատակներով։

Պարզվում է, որ սոդայով կարող եք փոխարինել կենցաղում օգտագործվող մի շարք միջոցներ, նաև լուծել կոսմետոլոգիական խնդիրներ։ Ամենահաճելին այն է, որ սոդան շատ մատչելի է, սակայն կլորիկ գումար կարող եք խնայել դրա օգտագործման շնորհիվ։

Սոդայի կիրառման եղանակներ

Որպեսզի ձվածեղը փքուն ստացվի, դրա մեջ մի քիչ սոդա լցրեք։ 1/4 թ․գ․ 3 ձվին։

Լոբեղենը նախքան եփելը թրջեք ջրի մեջ՝ մի պտղունձ սոդա ավելացնելով, որպեսզի դրանք ավելի շուտ պատրաստ լինեն։

Սոդան չեզոքացնում է ձեռքերին մնացած սոխի, սխտորի կամ ձկան հոտը։ Մի քիչ սոդա խառնեք ջրի հետ և ստացված մածուկով շփեք ձեռքերը, հետո լվացվեք գոլ ջրով։

Որպեսզի քաղցր լոլիկ աճեցնեք, արմատների մոտ մի քիչ սոդա լցրեք։

Այրված կաթսան հեշտությամբ մաքրելու համար կես բաժակ սոդա լցրեք՝ լուծելով այն ջրով։ Դրանից հետո եռացրեք սպասքը։

Սոդան կօգնի ազատվել ինչպես սառնարանի, այդպես էլ աման լվացող մեքենայի տհաճ հոտից։ 1 բաժակ փոշի լցրեք ու միացրեք մեքենան՝ սովորական ցիկլով։ Անհրաժեշտության դեպքում պրոցեդուրան կրկնել։

Ոտքերի սնկային հիվանդությունը կարող եք բուժել՝ ամեն երեկո սոդայով վաննա ընդունելով։ Անհրաժեշտ է վերցնել 3 ճ․գ․ սոդա և միացնել 5լ ջրի հետ։ Պահել ոտքերը ստացված խառնուրդի մեջ՝ 20 րոպե։

Մազերի առողջության և գեղեցկության համար շամպունին ավելացրեք կես թ․գ․ սոդա։

Որպեսզի միսը ավելի փափուկ լինի, կտորները շփեք սոդայով և մի քանի ժամով պահեք սառնարանում։ Միսը պատրաստելուց առաջ այն լավ լվացեք։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.