Մի տարեց կին շատ էր երազում մուշտակ ունենալու մասին․ Երազած մուշտակը գնելուց հետո միայն իմանաք, թե ինչ ասաց նրա դուստրը

Հետաքրքիր

Մի կին մուշտակ գնեց։ Նա արդեն 50 տարեկան էր, բայց գնեց այնպիսի մուշտակ, որի մասին վաղուց էր երազում․ կարճ, բայց շատ թանկարժեք։ Հրաշալի իր է։ Առաջին անգամ էր նման բան իրեն թույլ տալիս, վաղուց էր գումար կուտակում։Հագավ ու սկսեց փայլել երջանկությունից։ Հայելու մեջ էր նայում, պտտվում, ժպտում:Համալսարանից վերադարձավ աղջիկը։ Նրան էլ շատ դուր եկավ մուշտակը։ Եվ նա անկեղծ ասաց․

—Վայ, այս ինչ մուշտակ է։ Մամ, ավելի լավ է այն ինձ տուր, դու արդեն ծեր ես այսպիսի մուշտակի համար։ Այն քեզ ծիծաղելի է դարձնում։Ու այդ պահին հայելու մեջ պատկերը փոխվեց․ նա հանկարծ տեսավ տարեց, գեր ու կնճռոտած մի կնոջ։ Ժպիտից անգամ հետք չէր մնացել, դեմքը խամրած էր։ Երևում էին մազերի ճերմակած արմատները։ Հայացքն էլ թախծոտ էր։Նա մի ակնթարթում ծե րացավ, բայց չէ որ մինչ դստեր գալը հայելու մեջ երիտասարդ աղջիկ էր երևում։

Չէ որ ինքը մի քանի րոպեում հասցրեց պատկերացնել, թե ինչպես է մուշտակը հագած հյուր գնալու, կամ ռեստորան, որտեղ ամբողջ կյանքում ընդամենը 3 անգամ է եղել։ Ու նա այնքան տխրեց հանեց հագից մուշտակը ու մեկնեց դստերը․-Հա, իհարկե, վերցրու։ Ես շուտով թոշակի եմ անցնելու, քեզ ավելի շատ է պետք. ու ամբողջ գիշեր ար տասվեց։ Իսկ առավոտյան վերցրեց մուշտակը ու խանութում մեծ սկա նդալ սարքեց, որ այն հետ վերցնեն։Այդ գումարով իր համար նոթբուք գնեց, քանի որ աղջիկը թույլ չէր տալիս իր համակարգչին ձեռք տալ։

Եկավ տուն, գրանցվեց ծանոթությունների կայքում ու որոշեց ապացուցել, որ ինքը ծեր ու անպետք չէ։Հիմա այդ կնոջը մուշտակը էլ չի հետաքրքրում․ նա ապրում է մի տղամարդու հետ, ում երեխաները նույնպես ասել էին, որ հայրն արդեն տարեց ու ծեր է։ Չնայած, որ երկուսի երեխաներն էլ ծնողներին խե լագար են համարում, նրանք երջանիկ են․Գուցե նրանք ոչ թե խելարագվել են, այլ վերջապես ուշքի են եկել: