Մի օր կնոջ դուռը ծեծեցին Հարստությունը,Հաջողությունը և Սերը և հարցրին, թե իրենցից ում ներս կթողնի. առակ երջանկության մասին, որ կարդալ է պետք

Հետաքրքիր

Կինը դուրս եկավ տանից և բակում տեսավ երեք ծերունի, սպիտակ երկար մորուքներով: Նա նրանց չէր ճանաչում, բայց ասաց. Ես ձեզ չեմ ճանաչում, բայց ճանապարհից եք գալիս հոգնած ու քաղցած կլինեք, համեցեք տուն: Ամուսինդ տա՞նն է, -հարցրին նրանք: Այո,- սիրալիր պատասխանեց կինը: Մենք չենք կարող երեքով միասին մտնել տուն: Ինչու՞, — զարմացավ կինը, — չէ՞ որ դուք միասին եք եկել: Ծերունիներից մեկն ասաց ՝ Իմ անունը Հարստություն է, նրան Հաջողություն են ասում, իսկ երրորդին կոչում են սեր:

Մտիր տուն և ամուսնուդ հարցրու, թե մեզանից որին նա կուզենար տեսնել իր տանը: Կինը մտավ տուն և պատմեց ամուսնուն: Ամուսինը ուրախացավ և ասաց կնոջը, որ ներս թողնի Հարստությունը, վերջապես կհարստանանք, բայց կինը հակառակվեց՝ ասելով, որ ավելի լավ է տանը Հաջողություն լինի, որն էլ հարստություն կբերի ու նրանք սկսեցին վիճել: Նրանք երեխաներ չունեին և տարիներ առաջ մի աղջիկ երեխա էին որդեգրել: Նա լսում էր ծնողներին: Մոտեցավ նրանց ու ասաց.

« Հայրիկ, մայրիկ, թող ներս գա Սերը, նա իր հետ կբերի և հաջողություն և մենամեծ հարստությունը՝ համերաշխություն»:Կինը դուրս եկավ և ներս հրավիրեց Սեր անունը կրող ծերունուն: Նրա հետ միասին տուն մտան մյուս երկու ծերունիները: Կինը զարմացած նայեց նրանց: Հիշիր, մեզ միշտ առաջնորդում է Սերը, որտեղ սեր կա, այնտեղ միշտ կլինի և Հարստություն և Հաջողություն: