Մտածում էի կհաղթահարեմ, ու վստահ էի կապրեմ, բայց.. բոլորն իրենց աջակցությունն են հայտնում սիրելի դերասանուհի Տոմա Պետրոսյանին

Շոու բիզնես

Թամարան ծնվել և մեծացել է Ստեփանակերտում։ Նրա մայրը`Դորոթեյա Պետրոսյանը, մասնագիտությամբ լեզվաբան է, իսկ հայրը`Վալերի Պետրոսյանը, ինժեներ։ Թամարա Պետրոսյանը սովորել է Ստեփանակերտի թիվ ութ միջնակարգ դպրոցում, դպրոցն ավարտելուց հետո ուսումը շարունակել է Արցախի համալսարանի օտար լեզուների բաժնում։ Ուսումն ավարտելուց հետո անմիջապես Երևան չի տեղափոխվել, ամեն ինչ ինքնըստինքյան է ստացվել։ «Մորաքույրը Փարիզից» ներկայացումը մինչև Երևանում բեմադրելը Նարեկ Դուրյանը որոշել էր բարեգործական ակցիա անել և Արցախի թատերախմբի հետ առաջին անգամ բեմադրել այդ ներկայացումը: Թամարան այդ ժամանակ դեռ սովորում էր համալսարանում, նաև մի քանի տարի երգում էր «Արցախի ձայն» նախագծում: Քանի որ ներկայացումը շատ երաժշտական էր, Նարեկ Դուրյանին անհրաժեշտ էին դերասաններ, ովքեր գոնե կարող էին երգել, և նա եկել էր «Արցախի ձայն» ստուդիա դերասաններ ընտրելու:

Ստուդիայի դերասաններին հարցեր տալու արդյունքում էլ Թամարան անցավ քասթինգը։ Ճանապարհը դեպի կինո մի փոքր այլ կերպ է եղել։ Թամարայի առաջին փորձը եղել է ամերիկյան ֆիլմում: Էպիզոդիկ դերում էր հանդես գալիս: Ֆիլմը կոչվում էր «Here», որտեղ գլխավոր դերակատարը Բեն Ֆոսթերն էր: Նկարահանումները տևել են երկու օր և տեղի են ունեցել Հայաստանի Ազգային պատկերասրահում։ Թամարան բազմիցս նշել է, որ այդ կարճ ժամանակահատվածում նա ձեռք է բերել որոշակի փորձ՝ աշխատելով պրոֆեսիոնալների հետ: Հետագայում «Քայլ ձիով», «Ուրիշի փոխարեն», «Ընտանյոք հանդերձ» և այլ հեռուստատեսային և կինո նախագծերում նկարահանվելու հրավերներ է ստացել։ 2004թ.-ին ինտեգրվել է «Արցախի ձայն» նախագիծ, նախագծով համերգային ծրագրերով ելույթ է ունեցել թե՛ Հայաստանում, թե՛ երկրից դուրս։

2018 թվականի հոկտեմբերի 14-ից Թամարան ընդգրկված է Women’s Club-ի հիմնական դերասանական կազմում։ Այս նախագիծը նրան մեծ ճանաչում բերեց։ Women’s Club-ի շրջանակներում դերասանական կազմը տարբեր հումորային ծրագրերով եղել է բազմաթիվ երկրներում, առավելապես ԱՄՆ և Եվրոպա։

Թամարան արդեն երկար տարիներ աշխատում է «Բոհեմ» թատրոնում և հանդիսանում է «Բոհեմ»-ի հիմնական կազմի դերասանուհիներից։ Նարեկ Դուրյանը մեկ առիթով նշել է. «Թամարան այն անձնավորությունն է, որին պետք է տեսնել անպայման թատրոնում»:

Թամարա Պետրոսյանը Շանթ հեռուստաընկերության եթերում վարում է “TotoGaming” ընկերության կողմից կազմակերպվող մրցանակաբաշխությունները։

2019 թվականին նաև եղել է «Ազգային երգիչ» նախագծի հաղորդավարուհին։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.