«Մտածում էի կհաղթահարեմ, ու վստահ էի կապրեմ, բայց..». Անչափ ցավալի լուր սիրված դերասանուհի Տոմա Պետրոսյանից. Բոլորը իրենց աջակցությունն են հայտնում նրան

Քաղաքականություն

«Մտածում էի կհաղթահարեմ, ու վստահ էի կապրեմ, բայց…». Անչափ ցավալի լուր սիրված դերասանուհի Տոմա Պետրոսյանից. Բոլորը իրենց աջակցությունն են հայտնում նրան

Թամարան ծնվել և մեծացել է Ստեփանակերտում։ Նրա մայրը`Դորոթեյա Պետրոսյանը, մասնագիտությամբ լեզվաբան է, իսկ հայրը`Վալերի Պետրոսյանը, ինժեներ։ Թամարա Պետրոսյանը սովորել է Ստեփանակերտի թիվ ութ միջնակարգ դպրոցում, դպրոցն ավարտելուց հետո ուսումը շարունակել է Արցախի համալսարանի օտար լեզուների բաժնում։ Ուսումն ավարտելուց հետո անմիջապես Երևան չի տեղափոխվել, ամեն ինչ ինքնըստինքյան է ստացվել։ «Մորաքույրը Փարիզից» ներկայացումը մինչև Երևանում բեմադրելը Նարեկ Դուրյանը որոշել էր բարեգործական ակցիա անել և Արցախի թատերախմբի հետ առաջին անգամ բեմադրել այդ ներկայացումը: Թամարան այդ ժամանակ դեռ սովորում էր համալսարանում, նաև մի քանի տարի երգում էր «Արցախի ձայն» նախագծում: Քանի որ ներկայացումը շատ երաժշտական էր, Նարեկ Դուրյանին անհրաժեշտ էին դերասաններ, ովքեր գոնե կարող էին երգել, և նա եկել էր «Արցախի ձայն» ստուդիա դերասաններ ընտրելու:

Ստուդիայի դերասաններին հարցեր տալու արդյունքում էլ Թամարան անցավ քասթինգը։ Ճանապարհը դեպի կինո մի փոքր այլ կերպ է եղել։ Թամարայի առաջին փորձը եղել է ամերիկյան ֆիլմում: Էպիզոդիկ դերում էր հանդես գալիս: Ֆիլմը կոչվում էր «Here», որտեղ գլխավոր դերակատարը Բեն Ֆոսթերն էր: Նկարահանումները տևել են երկու օր և տեղի են ունեցել Հայաստանի Ազգային պատկերասրահում։ Թամարան բազմիցս նշել է, որ այդ կարճ ժամանակահատվածում նա ձեռք է բերել որոշակի փորձ՝ աշխատելով պրոֆեսիոնալների հետ: Հետագայում «Քայլ ձիով», «Ուրիշի փոխարեն», «Ընտանյոք հանդերձ» և այլ հեռուստատեսային և կինո նախագծերում նկարահանվելու հրավերներ է ստացել։ 2004թ.-ին ինտեգրվել է «Արցախի ձայն» նախագիծ, նախագծով համերգային ծրագրերով ելույթ է ունեցել թե՛ Հայաստանում, թե՛ երկրից դուրս։

2018 թվականի հոկտեմբերի 14-ից Թամարան ընդգրկված է Women’s Club-ի հիմնական դերասանական կազմում։ Այս նախագիծը նրան մեծ ճանաչում բերեց։ Women’s Club-ի շրջանակներում դերասանական կազմը տարբեր հումորային ծրագրերով եղել է բազմաթիվ երկրներում, առավելապես ԱՄՆ և Եվրոպա։

Թամարան արդեն երկար տարիներ աշխատում է «Բոհեմ» թատրոնում և հանդիսանում է «Բոհեմ»-ի հիմնական կազմի դերասանուհիներից։ Նարեկ Դուրյանը մեկ առիթով նշել է. «Թամարան այն անձնավորությունն է, որին պետք է տեսնել անպայման թատրոնում»:

Թամարա Պետրոսյանը Շանթ հեռուստաընկերության եթերում վարում է “TotoGaming” ընկերության կողմից կազմակերպվող մրցանակաբաշխությունները։

2019 թվականին նաև եղել է «Ազգային երգիչ» նախագծի հաղորդավարուհին։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.