Նարեկյան աղոթք հայ զինվորների համար․Պաշտպանի՛ր ձեռքովդ երկնաստեղծ, Զորացրո՛ւ աջովդ բարձրացած

Հետաքրքիր

«Երկնավո՛ր Արքա, բարձրյալ Թագավոր, Տե՜ր դու բոլորի և ամենքի հույս․ Պաշտպանի՛ր ձեռքովդ երկնաստեղծ, Զորացրո՛ւ աջովդ բարձրացած, Ամփոփի՛ր թևերովդ ամենակալ, Ծածկի՛ր խնամքովդ աստվածային, Ամրացրո՛ւ հրեշտակներիդ վերակացությամբ, Շուրջանակի պարսպիր Անմա հներիդ գումարտակներով, Ընդդիմամարտին մեր

վանիր զվարթուններիդ գնդերով, Պատսպարի՛ր մեր զինվորներին Աստվածածնիդ մաղթանքներով, Անդրանիկներիդ բանակները նրանց Բարի պահապան կարգիր․ Զի դու ես Աստված անքնին, Ամենակարողդ ամենքի համար և Ամեն բանում բովանդակապես, Օրհնյա՜լ հավիտյանս. Ամեն»: