Նիկոլ Փաշինյանը նոր զիջումների մասին գաղտնի փաստաթու՞ղթ է ստորագրելու

Նորություններ

Ցավոք, ապատեղեկատվությամբ մարդկանց նկատմամբ հոգեբանական ճնշում գործադրելու գործելաոճը չի դադարում։ ՀՀ արդարադատության նախարարությունը որևէ պայմանագիր չի ստացել որևէ ընթացակարգի շրջանակում։ Մամուլում տարածվող տեղեկությունը սուտ է։ Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում նոր զիջումների է գնալու. փաստաթուղթն արդեն գաղտնի ուղարկվել է ԱՆ՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանեցնելու նպատակով:

Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանն անհապաղ հավաք է նախաձեռնել Արդարադատության նախարարության դիմաց՝ պահանջելով հիշյալ փաստաթղթի մասին տեղեկատվություն տրամադրել։

Հիշեցնենք, որ Մոսկվայից դեպի Երեւան բժիշկներով հատուկ ինքնաթիռ է ժամանել` Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների մոտ կորոնավիրուսի ախտորոշման թեստեր անցկացնելու, նրանց, ովքեր պատրաստվում են թռչել Մոսկվայում կարեւոր բանակցությունների համար:

Այս մասին հայտնում է wargonzo տելեգրամ ալիքը` վկայակոչելով իր աղբյուրներին Ռուսաստանի անվտանգության ուժերում: «Մոսկվացի մասնագետները պետք է կորոնավիրուսի համար արյան նմուշներ վերցնեն Հայաստանի այն բարձրաստիճան պաշտոնյաներից, ովքեր որ պատրաստվում են թռնել Մոսկվա կարեւոր բանակցություններ վարելու համար:

Դատելով նրանից, թե որքան ուշադրություն է հատկացվում այս ընթացակարգին` մենք խոսում ենք բնականաբար ամենաբարձր մակարդակի խորհրդատվությունների մասին:

Wargonzo նախագծի համաձայն` գործընթացը գտնվում է ռուսական հատուկ ծառայություններից ինչ-որ մեկի վերահսկողության տակ»:

Աղբյուր

 

 

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.