Նիկոլ Փաշինյան, դու ինչի՞ հավ չես պահում, ուժեղ կուտ ես տալիս, քեզ կսազի. Գեւորգ Պետրոսյան

Նորություններ

Նիկոլ Փաշինյանը 2021 թվականը նորից սկսեց ստով. իր ամանորյա ուղերձում ասաց, որ պա տերազմի առաջին օրից սկսած ժողովրդին ճշմարտությունն են ասել: Այս մասին այսօր՝ հունվարի 4-ին, հրավիրված ասուլիսում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը:«Վեր էիք կենում, ասում, որ հեսա Շահումյանը, Գետաշենը, մտնում ենք, գրավում ենք, հաղթում ենք, ամոթ չես անո՞ւմ երիտասարդ, էս ինչ ձեւ ես խա բում ժողովրդին: Լավ էս ծաղրը մինչեւ ո՞ւր կարող է հասնել: Ռուսաստանում բոլորը ծաղրում են իրեն, քաղաքական գործիչներ, լրագրողներ, դերասաններ: Նա առանց ամաչելու Անվ տանգության խորհրդի նիստ է հրավիրում, այ մարդ, դու ի՞նչ կապ ունես անվ տանգության հետ: Դու անվտանգության հարցերով կարող ես զբաղվել այնքան՝ ինչքան ես ոսկրածուծի տրանսպլան տացիայով: Օրը մի գյուղ տալիս ես, արա, ամ ոթ չունե՞ս դու»,- ասաց Գեւորգ Պետրոսյանը:

Շարունակելով խոսել վարչապետ Նիկոլ Փաշինյանի ամանորյա ուղերձի մասին, ԲՀԿ-ականն ասաց. «Փոխարենն այդ օրը դիրքերում լինեիր, կամ էդ հանձվող գյուղեր գնայիր, ասեիր՝ ես որպես այսպես կոչված գերագույն հրա մանատար, եկել եմ եւ չեմ թողնում, որ իմ հողը գրա վեք, էս ի՞նչ բան է, էս ի՞նչ խու ժանություն է: Ասում է՝ բանավոր համաձայնությամբ ենք էդ հողերը տվել, ո՞վ է էդպիսի բան լսել: Հայ ժողովուրդ, որտե՞ղ եք լսել, որ հողը հանձնեն բանավոր համաձայնությամբ:

Դու ամ ոթ չես անո՞ւմ, արա, հողը հանձնում ես բանավոր համաձայնությամբ: Դա խալադելնիկ ա, տելեվիզր ա, ի՞նչ ա, ո՞նց ես դու հողերը հանձնում բանավոր համաձայնությամբ: Նիկոլ Փաշինյան, ինչի՞ դու հավ չես պահում, ասեմ ինչու, որովհետեւ ինքը ուժեղ կուտ տվող ա: Դու ուժեղ կուտ ես տալիս, քեզ կսազի, գնա հավ պահի, դու ինչ վարչապետ»:

Գեւորգ Պետրոսյանը նշեց, որ ըստ շրջանառվող լուրերի՝ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է Արցախից կադրեր բերել, որոնք կղեկավարեն ՀՀ-ի ուժային կառույցները, քանի որ Հայաստանի ուժայինների ղեկավարությունը ամաչում է իր կատարած գործունեության համար, որոնք Նիկոլ Փաշինյանի ցուցումով են անում: ԲՀԿ-ական պատգամավորը համոզված է, որ Փաշինյանը պատմության դասագրքերում հիշատակվելու է որպես ցե ղաս պան:

Աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.