Նիհարելու ամենապարզ միջոցը․ վերցնում եք բազուկը և․․ հրաշալի միջոց, որ կօգնի արագ ազատվել ավելորդ կիլոգրամներից

Հետաքրքիր

Նիհարելու համար բազուկով 4 արդյունավետ բաղադրատոմս 1-ին բաղադրատոմսԲազուկի օգնությամբ նիհարելու ամենաարդյունավետ բաղադրատոմսը համարվում է մոնոդիետան:Նշված մեթոդը կայանում է նրանում, որ 2 օր շարունակ հարկավոր է օգտագործել միայն բազուկից պատրաստվող ուտեստներ: ժողովրդական բժշկությունը խորհուրդ է տալիս մեկ օրում օգտագործել 2-3 կգ:

Հարկավոր է առավոտյան բազուկը բաժանել 3-5 մասի, որը նախատեսված է օրվա ընթացքում մի քանի ուտեստների պատրաստման համար: Խորհուրդ է տրվում այդ բանջարեղենը օգտագործել թարմ կամ եփած վիճակում: Այդ օրերին հարկավոր է անպայման հետևել ջրի օգտագործման ռեժիմին: Կարող եք խմել ֆիլտրած կամ ոչ գազավորված հանքային ջուր: Եթե հստակ հետևել նշված կանոներին, ապա 2 օրվա ընթացքում հնարավոր է ազատվել 2-ից մինչև 5 կգ ավելորդ քաշից, ինչպես նաև մաքրել օրգանիզմը նրանում կուտակված վնասակար նյութերից:

2-րդ բաղադրատոմս

Ներքոներկայացված բաղադրատոմսի միջոցով պատրաստված ուտեստը հնարավոր է օգտագործել ինչպես դիետայի ժամանակ, այնպես էլ որպես թեթև, հագեցնող ու օգտակար նախաճաշ:

Պատրաստելու համար հարկավոր է

Մանր կամ միջին քերիչով քերել հավասար քանակությամբ գազար ու բազուկ:
Ստացված զանգվածը համեմել կես թ/գ կիտրոնի հյութով ու 1 թ/գ ձիթայուղով:
Ճարպը այրելու և օրգանիզմը մաքրելու արդյունավետությունը ուժեղացնելու համար աղցանի մեջ կարող եք ավելացնել մանր կտրատած թարմ մաղադանոս:
3-րդ բաղադրատոմս

Բավականին արդյունավետ մեթոդ է համարվում նաև բազուկի հյութով նիհարելու տարբերակը:

Այն պատրաստելու համար՝Մաքրեք ու մանր քերիչով քերեք բազուկը, որից հետո ստացված զանգվածը լցրեք թանզիվի մեջ, տեղափոխեք այն մեկ այլ տարայի մեջ ու վրան դրեք ծանր իր՝ ճնշում գործադրելու համար:
Երբ ամբողջ հյութը դուրս կգա, նոսրացրեք ֆիլտրած (հավասար քանակությամբ) տաք ջրով, քանի որ ջրով չբացված հյութը կարող է բացասական ազդել մարսողական պրոցեսի վրա:
Օրական 3-ից 4 անգամ օգտագործեք 0.5 բաժակ հյութ: Հյութը քամելուց հետո մնացած զանգվածը կարող եք օգտագործել աղցանի պատրաստման համար, որին կարող եք խառնել 1 գդալ բուսական յուղ, կանաչի և այլ բանջաերեղեններ:
4-րդ բաղադրատոմս

Լվացեք մեկ հատ միջին չափի բազուկ, փաթաթեք այն փայլաթիթեղով ու դրեք ջեռոցը 1 ժամով: Որից հետա այն թողեք մի փոքր սառչի, բաժանեք կտորների ու համտեսեք:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.