Նոր սկանդալային հայտարարություն․ Պա տերազմի ժամանակ Ռուսաստանը մեզ սպա ռնացել է և արգելել օգտագործել մեր ամբողջ ներուժը «Ազգային ժողովրդավարական բևեռ»-ի նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանն, իր խոսքով, հավաստի տեղեկություններ է ներկայացրել վերջին պատերազմից և դրանում Ռուսաստանի դերակատարության մասին:«Թող բոլորը իմանան, որ պատերազմի ընթացքում՝ մանավանդ վերջին շաբաթները, երբ արդեն ռազմական գործողությունների մակարդակը բարձրացել էր, և հայկական կողմը տակավին չէր օգտագործում իր ողջ զինա-նոցի արսենալը, եղել է դեպք, երբ ռուսական կողմը քաղաքական ղեկավարության միջոցով արգելել է հայկա-կան բանակին, որ օգտագործենք մեր ամբողջ հնարավորությունը՝ սպառնալով այն կաթիլայինը, որ միացված է մեզ պատերազմի ողջ ընթացքում, դա նույնպես կկանգնեցնեն»,- նշել է նա:
Էրիկ Մկրտչյանը ֆեհսբուքյան իր էջում օրեր առաջ գրառում էր արել հետևյալ բովանդակությամբ․ Ռուսը նպատակ ունի Արցախի միջոցով հետագայում իրենով անել նաև Ադրբեջանի մի շարք տարածքներ` սկսած Մինգեչաուրից մինչև Նախիջևան․Սա ռուսների 25-30 տարվա պլան-քարտեզա:Ռուսը նպատակ ունի Արցախի միջոցով հետագայում իրենով անել նաև Ադրբեջանի մի շարք տարածքներ` սկսած Մինգեչաուրից մինչև Նախիջևան:
Ինչպես նաև Հայաստանից պոկել Սյունիքը և այդ ամբողջը հայտարարել խառըխշտիկ բնակչությամբ ռուսական մարզ` առանց որևէ արտոնության:
Մարզը Մինգեչաուրի միջոցով անմիջական սահման կունենա ՌԴ-ի հետ, իսկ ՌԴ-ն ի շնորհիվ այս ամենի անմիջական սահման կունենա Իրանի, Հայաստանի և Թուրքիայի հետ:Սա ռուսների համար 25-30 տարվա պլան-քարտեզա, բայց չի բացառվում, որ ավելի շուտ էլ իրականություն կդառնա:
Մանրամասները դիտեք տեսանյութում