Նույնիսկ փորձառու տնային տնտեսուհիները չգիտեն սրա մասին, ինչպես 2 քայլով հանել բալի կորիզը՝ բալն ամբողջությամբ պահպանելով

Հետաքրքիր

Ինչպես արագ հանել բալի կորիզները, այս հնարների մասին քչերը գիտեն Բալի մուրաբայի, կոմպոտի կամ բալով թխվածք պատրաստելու համար անհրաժեշտ է հեռացնել բալի կորիզները: Կան տարբեր եղանակներ, նաև սարքեր, որոնք օգնում են հեռացնել կորիզները:

Տնտեսուհիներից շատերը ունեն իրենց նախընտրելի եղանակը: Ձեզ ենք ներկայացնում բալի կորիզները հեռացնելու պարզ ու հարմար եղանակներ, որոնց մասին քչերը գիտեն: Ձագարը դրեք հարթ մակերեսի վրա, բալի հատիկները դրեք ձագարի պարանոցի վրա և թեթևակի սեղմեք: Ահա և վերջ: 2-րդ եղանակ:

Վերցրեք ձողիկներ և նեղ պարանոցով շիշ: Բալի հատիկները դրեք շշի վրա և ձողիկով սեղմեք կենտրոնում, կորիզը սահելով կընկնի շշի մեջ: