Շատերն էին ինձնից խնդրում Էկլերի այս բաղադրատոմսը, ահա ուշադիր գրանցեք ու վայելեք

Խոհանոց

Էկլերը այն, համեղ թխվածքներից է, որը բոլորն էլ ցանկանում են ուտել։ Այն հագեցնող է, անուշաբույր և չափազանց համեղ։ Էկլերի այս բաղադրատոմսն իսկապես աննկարագրելի համ ունի և փափուկ է։ Դե սկսենք միասին պատրաստել.

Անհրաժեշտ բաադրիչներ՝

Խմորի համար`

  • Ջուր 1 բաժակ,
  • Աղ 1 պտղունց,
  • Մարգարին 125 գ,
  • Ալյուր 1 բաժակ,
  • Ձու 6 հատ

Կրեմի համար`

  • Կաթ 0,5 լ,
  • Ձու 2 հատ,
  • Շաքարավազ 1 բաժակ,
  • Ալյուր 2 ճաշի գդալ,
  • Օսլա 2 ճաշի գդալ,
  • Կարագ 200 գ

Գլազուրի համար`

  • Թթվասեր 2 ճաշի գդալ,
  • Շաքարավազ 0,5 բաժակ,
  • Կարագ 50 գ,
  • Կակաո 2 ճաշի գդալ

Պատրաստման եղանակը` Կաթսայի մեջ ջուր լցնել, ավելացնել մի պտղունց աղ, մարգարին և եռացնել: Երբ սկսի եռան ավելացնել ալյուրը և լավ խառնել 10 րոպե:

Կրակից վերցնել և ավելացնել ձվերը, հատ-հատ: Տապակի վրա յուղ քսել և ջրի մեջ թրջած գդալով լցնել տապակի վրա: Եփել ջեռոցում 180 աստիճանի տակ մոտ 40 րոպե:

Կրեմը պատրաստելու համար Կաթը տաքացնել, ձվերը հարել շաքարավազի հետ, ավելացնել ալյուրը և օսլան: Կաթի մեջ լցնել այդ զանգվածը և շարունակել խառնել մինչև ստացվի համասեռ զանգված և պնդանա:

Թողնել սառչի: Գլազուրի համար հալեցնել կարագը, ավելացնել թթվասերը, շաքարավազը և կակաոն: Խառնել, որ ստացվի համասեռ: Էկլերները լցոնել կրեմով, վրան լցնել գլազուր:

Անուշ լինի ։ Չմոռանաք կիսվել մտերիմների հետ