Շեֆ-խոհարարը կօգնի ձեզ սովորել ճիշտ մասնատել և համեմել ձուկը․Oգտակար խորհուրդներ, որոնք անգնահատելի են

Խոհանոց Տեսանյութեր

Ձուկ պատրաստելը անչափ դժվար գործընթաց է։ Ոչ բոլորը կարող են պատրաստել համեղ և հյութալի ձուկ, քանի որ ձուկը չափազանց դժվար և կամակոր ուտեստ է։ Այսպիսով, եթե որոշել եք պատրաստել համեղ ձուկ մենք կօգնենք ձեզ այդ դժվար գործընթացում։ Առաջին հերթին անհրաժեշտ է ընտրել ճիշտ ձուկ։

Եթե ձեր տարածաշրջանը աչքի չի ըննում ձկնատեսակներով կարող եք գնել սառեցված տարբերակը։ Սակայն հաշվի առեք, որ սառեցված ձուկը ավելի շուտ է փչանում։ Հաջորդ կարևոր քայլը ճիշտ և սուր դանակի ընտրությունն է։ Դանակը այնքան սուր պետք է լինի, որ ոչ թե սղոցի, այլ նրբորեն կտրի միսը, և կարողանաք առանձնացնել ձկան ողնաշարը։

Դրանից հետո պինցոտով առանձնացրեք մնացած փշերը։ Առաջին հերթին պետք է թեքությամբ կտրել ձկան գլուխը, ապա նոր մնացած մասերը։ Դրանից հետո նույն համամասնությամբ խառնում եք աղը և շաքարավազը, որին կարող եք ավելացնել նաև կոնյակ։ Դրանից հետո անհրաժեշտ է համեմել ձկան միսը, և թողնել մի քանի ժամ, որից հետո կարող եք պատրաստել այնպես, ինչպես ցանկանում եք։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.