Շեֆ-խոհարարի «Ցեզար» աղցանի բաղադրատոմսը, գրանցեք և պահպանեք, ես փորձեցի շատ համեղ ստացվեց

Խոհանոց

Ցեզար աղցանը ամենատարածված և, կարելի է աել, ամենահամեղ աղցաններից է։ Այն դարձել է  մեր տոնական սեղանի անբաժանելի աղցանը։ Այն և շատ գեղեցիկ տեսք է տալիս, և շատ համեղ է:

Բաղադրությունը  4 բաժնի համար անհրաժեշտ է`  Հավի դոշ-400 գրամ, Հազարի տերևներ-1կապ կամ 300 գրամ
Հոլանդական պանիր-200 գրամ, Հացի կտորներ-100 գրամ, Մայոնեզ, Ձեթ, Սխտոր, Սև պղպեղ Աղ

Պատրաստման եղանակը

Հավը կտրատել փոքրիկ խորհանարդների տեսքով և կարմրացնել ձեթի մեջ: Հավի կտորների հետ ձեթի մեջ ավելացնել 2 կտոր սխտոր,որպեսզի այն իր բույր տա հավի մսին: Կտրատել հազարի տերևները: Կարմրացրած հավի կտորները ավելացնել հազարի տերևնեիր վրա,վրան լցնել մայոնեզը,քերած պանիրը: Համեմել աղով և պղպեղով:

Մատուցելուց առաջ ավելացնել չորահացերը: Չորահացերը կարելի է և պատրաստի գնել ,և պատրաստել:

Պատրաստելու համար վերցնում ենք սպիտակ հացը, վրան քսում ենք սխտոր,կտրատում ենք խորհանարդիկների ձևով և տապակում ենք ձեթի մեջ: Տապակելուց հետո հանում ենք և դնում ենք անձեռնոցիկի վրա, 5րոպե թողնելուց հետո այն կարող ենք ավելացնել աղցանին: