Շնորհակալ եմ, երջանիկ եմ, որ կողքիս կան այսքան շատ, լավ և ուժեղ մարդիկ․ Այսօր երգչուհի Սիրուշոն տոնում է ծննդյան տարեդարձը

Նորություններ Շոու բիզնես

Այսօր երգչուհի Սիրուշոն տոնում է իր ծննդյան տարեդարձը։ Նա այսօր դարձել է 33 տարեկան։ Երգչուհին չի սիրում հանրայնացնել, թե ինչպես է նշում հոբելյանը։ Չնայած դրան երկրպագուներն ու մտերիմները նրա սոցցանցերի էջերում շնորհավորանքներ ու մաղթանքներ են հղել երգչուհուն։ տարեդարձի առիթով, նրա ամուսինը՝ Լևոն Քոչարյանը հրապարակել է երգչուհու լուսանկարը, որին կից նա գրառում է կատարել։ Մասնավորապես նա
գրել է <<Մենք ավելի մտերիմ ենք, քան ժամանակի ձեռքերը>>։ Այս միտքը մեջբերում է 2pac-ի Me and my girlfriend երգից։

Սիրուշոն ևս գրառում է կատարել։ նա նշել է․ <<Թող յուրաքանչյուրիդ ամեն օրը լցված լինի այնքան սիրով, որքան իմն եք լցրել այսօր։ Շնորհակալ եմ, երջանիկ եմ, որ կողքիս կան այսքան շատ, լավ և ուժեղ մարդիկ>>։


Հիշեցնենք, որ վերջին տարիներին երգչուհին ավելի շատ կենտրոնացած է հայկական երգերի վերամշակման վրա, ինչպես նաև ունի հակական զարդերի վերամշակման բիզնես։ բացի այդ երգչուհին երկու որդիների՝ 5-ամյա Ռոբերտի ու 3 -ամյա Միքայելի, մայրիկ է։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.