Շոկ մանժե․անչափ համեղ ու նրբահամ, ահա բաղադրատոմսը․ տեսանյութ

Խոհանոց Տեսանյութեր

Այսօր պատրաստելու ենք Շոկ Մանժե ինչպես պատրաստել տանը այս անչափ նուրբ և համեղ քաղցրավենիքը, որ ավելի համեղ լինի քան սրճարաններինը, կիմանաք տեսանյութը մինչև վերջ դիտելով, իսկ ամենահամբերատարներն ու հավատարիմները նաև նվեր ստանալու հնարավորություն կունենան:Շոկ Մանժե Բաղադրիչներ. ձու — 4 հատ,շաքարի փոշի — 6 ճաշի գդալ,կակաո — 3 ճաշի գդալ,սերուցք Parmalat — 35 % յուղայնությամբ — 500 գր,կարագ — 100 գրամ,դառը շոկոլադե սալիկ — 1 հատ,կոնյակ կամ վիսկի — 50 գր․, զարդարանքի համար ընդեղեն:

Շոկ Մանժե Ինչպես Պատրաստել.Մեզ անհրաժեշտ է 4 ձու, որոնց սպիտակուցները պետք է առանձնացնենք դեղնուցներից:Հարկավոր է ձուն պատրաստելուց առաջ մոտ 15 րոպեով սառցախցիկը դնել:Սպիտակուցների վրա ավելացնենք 2 ճ․ գդալ շաքարի փոշի և կհարենք:Օգտագործեք շաքարի փոշի, որպեսզի ավելի նուրբ և թեթև ստացվի մեր Շոկ Մանժեն:2 ճաշի գդալ կակաո կավելացնենք և մի փոքր հարենք լուծվի, դնենք կողքի:Եթերային թեթև Շոկ Մանժե ստանալու գաղտնիքը նրա բաղադրության մեջ սերուցք ավելացնելն է:

Սերուցքը պարտադիր պետք է լինի համեղ և բարձր յուղայնության 35 % յուղայնության ինձ մոտ Parmalat ֆիրմայից եմ վերցրել, միշտ սա եմ օգտագործում 500 գրամանոց տոփը բավարար է 2 ճաշի գդալ շաքարի փոշի կավելացնենք և կհարենք սկզբում դանդաղ, հետո շատ արագ:Կրկին նշեմ, որ մթերք, հատկապես կաթնամթերք գնելիս ուշադիր կարդացեք բաղադրությունը, քանի-որ ինձ հանդիպել են այնպիսի կաթի սերուցքներ, որոնց բաղադրության մեջ նույնիսկ կաթ չկա 1 ճ․ գդալ կակաո կավելացնենք մեր սերուցքին կհարենք կդնենք կողքի:

Դառը շոկոլադի մեկ սալիկը կոտրատենք դնենք գոլորշու վրա հալվելու.Մինչ այդ հարենք դեղնուցները 2 ճաշի գդալ շաքարի փոշու հետ կհարենք մինչև փրփրի, սպիտակի և բարձրանա Շոկ Մանժեն պատրաստելուց մեզ հարկավոր է նաև համեղ կարագ 100 գրամ:Սենյակային ջերմաստիճանում լրիվ փափկած հեշտ կհարվի.Շոկոլադն արդեն հալվել է, այն պարբերաբար ավելացնելով հարենք.Այս բաղադրիչն էլ է պատրաստ, արդեն ժամանակն է իրար միացնելու բոլոր բաղադրիչները.

Միացնում ենք իրար բաղադրիչները մաս մաս իրար խառնելով միանգամից կամ կտրուկ չենք լցնում իրար վրա.Մեր ոգելից պարտադիր բաղադրիչը համեղ կոնյակը կամ վիսկին քիչ քիչ ավելացնում ենք խառնելու ընթացքում.Ընդ որում խառնում ենք հատակից թեթևակի բարձրացնելով վերև:Շոկ մանժե ի տարաների հարցում որոշողը դուք եք, հարմար են ցանկացած թափանցիկ սիրելի բաժակները.Լցնում ենք և մատուցելուց առաջ զարդարում ընդեղենով փշրած.

Ցանկալի է 2 ժամ և ավել սառնարանում պահել մինչև մատուցելը.Ստացվում են ահա այսպիսի նուրբ, թեթև, ծակոտկեն, համեղ Շոկ Մանժեներ:Պարտադիր չէ սրճարան հասնել այս համեղ քաղցրավենիքը վայելելու համար, պարզապես սուրճը եփեք և դուրս եկեք պատշգամբ վայելելու այս հաճույքները.Շոկ Մանժե Ինչպես Պատրաստել․Անչափ նուրբ և համեղ դե ինչ բարի ախորժակ։

Տեսանյութ

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.