Շտապ․ Ալիևը հայտարարություն է տարածել

Նորություններ

Բաքվի ղեկավար Ալիևը հայտարարել է, որ կարգադրել է Ֆիզուլիում կառուցել միջազգային օդանավակայան: Ալիևը բավականին ակտիվ է պա տերազմի ընթացքում իր օկուպացրած արցախյան տարածքների, այսպես ասած, ենթակառուցվածքային կա պիտալիզացիայի հարցում: Ակնառու է, որ այս իրավիճակը Հայաստանի համար քաղաքական և թերևս ռազ մաքաղաքական նոր մար տահ րավեր է կամ այլ որակի մար տահ րավեր՝ անվ տանգային ֆիզիկական խնդիրներից զատ: Բանն այն է, որ օկ ուպացիան կապի տալիզացնելու այդ մարտավարությունը ոչ միայն տնտեսական պա տերազմի տարր է, այլ ունի նաև Հայաստանի հետ դիվանագիտական-քաղաքական պայքարում դիրքային առավելության նպատակ:


Բանն այն է, որ կապիտալիզացնելով իր օկուպացիան ենթակառուցվածքային միջավայրի՝ Ալիևը փորձում է այդպիսով, այսպես ասած, քաղաքացիական հակակշիռ ձևավորել Հայաստանի ու Արցախի դիվանագիտական-քաղաքական հարցադրումներին, որոնք վերաբերում են Արցախի տարածքների դեօկուպացիայի խնդրին և կարգավիճակի հարցին, որը ինքնին բխեցնելու է սահմանների հարց:

Ըստ էության, Ալիևը անում է այն, ինչ առաջին հաղթանակից հետո շատ անարդյունավետ է արել Հայաստանը, իսկ որոշ պարագաներում չի արել ընդհանրապես: Խոսքը արցախյան առաջին հաղթանակի քաղաքացիական, ենթակառուցվածքային, տնտեսական կապի տալիզացիայի մասին է, որը պետք է նոր իրավիճակ և նոր տրամաբանություն բերեր գործընթաց՝ հայկական իրավունքների նժարը ծանրացնելով:

Մինչդեռ, դրա փոխարեն, տարիներ առաջ հայկական քաղաքական ղեկավարությունը ոգևորված նշում էր, որ ԵԱՀԿ փաստահավաք խումբը մոնիտորինգ է արել և չի արձանագրել ազատագր ված տարածքների բնակեցում:

Աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.