Շտապ․ Ինչ է սպասվում նոյեմբերի 9-ից հետո գե րի ընկածներին

Նորություններ

Նոյեմբերի 9-ից հետո տարբեր հանգամանքներում գե րի ընկած հայերի ճակատագիրը շարունակում է անհայտ մնալ: Նախ ընդգծենք, որ դեռեւս դեկտեմբերի 30-ին Խծաբերդից անհետացած քաղաքացիների հարազատները հանդիպել էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Վերջինս նշել էր, թե որոշակի ասելիք կունենա հունվարի 11-ին: Բանն այն է, որ այդ օրը Փաշինյանը մեկնելու է Մոսկվա, որտեղ հանդիպումներ է ունենալու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

Ինչպես հայտնի է՝ վերջինս հայտարարել է, թե նոյեմբերի 10-ից հետո բոլոր այն ՀՀ քաղաքացիները, ովքեր հայտնվել են Ադրբեջանում, գե րիներ չեն, և նրանք ձեր բակալվել են, որպես աh աբեկիչներ: Եվ այս իրավիճակում անհասկանալի է, թե ինչ ճակատագիր է սպասվում տղաներին եւ սա այն դեպքում, երբ հայկական կողմից համարժեք որևէ արձագանք չի եղել: Այսօր ևս ArmLur.am-ը փորձեց կառավարությունից եւ ԱԳՆ-ից պարզել, թե ինչ աշխատանքներ են կատարվում այս ուղղությամբ, սակայն մեր զանգերը մնացին անպատասխան:

Ընդգծենք, որ Ալիևի այս հայտարարություններից հետո հայկական կողմից արձագանքել է միայն Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: Սակայն նկատենք՝ գե րիների պարագայում տարբեր միջազգային կազմակերպություներ հնարավորություն ունեն զբաղվելու նրանց խնդիրներով, ստիպել թշնամական երկրին ավելի մարդասիրական վերաբերմունք ցուցաբերել, հասնել նրանց վերադարձին, իսկ <<աh աբեկչnւթյան>> համար մե ղադրվողների հետ կարող են վարվել ինչպես ցանկանան:

Եվ այս իրավիճակում չպետք է նրանք ներկայացվեն որպես աh աբեկիչներ եւ այստեղ անելիք ունեն առաջին հերթին ՀՀ համապատասխան կառույցները: Թերևս շատ հարցերի պատասխաններ կարող է տալ նաև հունվարի 11-ի հանդիպումը:

Մանրամասները՝ տեսանյութում

Աղբյուր

 

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.