Շտապ զինվորագրվել. Վիտալի Բալասանյանը հայտարարություն տարածեց

Հետաքրքիր Քաղաքականություն

Սիրելի՛ հայրենակիցներ

Ինչպես նշել էի երեկվա գրառմանս մեջ Վիտալի Բալասանյան / Vitali Balasanyan, այսօրվանից շարունակելու եմ իրականացնել պետականաշինությանն իմ մասնակցությունը՝ արդեն որպես ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար:

Կարծում եմ, որ առկա են բազմաթիվ հարցեր, որոնց պատասխաններին, իրավամբ, սպասում է մեր հանրությունը: Հանրությանը հուզող բոլոր հարցերի պատասխանների, ինչպես նաև հայկական մեծ վերափոխման հետագա աշխատանքի մասին կխոսենք հաջորդ շաբաթ՝ իմ կողմից հրավիրվող մամուլի ասուլիսի ընթացքում:

Սիրով՝ ձեր գեներալ Վիտալի Բալասանյան

ԱՀ Անվտանգության խորհրդի նախագահ Վիտալի Բալասանյանն Ասկերան քաղաքում հանդիպում է ունեցել շրջանի ուժային կառույցների, համայնքների ղեկավարների եւ Արցախյան պա տերազմներին մասնակցած տարբեր սերունդների ներկայացուցիչների հետ:

Այս մասին հայտնում են Ասկերանի շրջանի վարչակազմից։

Մինչ խորհրդակցությունն սկսելը՝ ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են Արցախյան պա տերազմներում նահատակված տղաների հիշատակը:

Այնուհետեւ Վ.Բալասանյանն անդրադառնալով երկրում տիրող իրավիճակին՝ շեշտել է, որ անհրաժեշտ է օր առաջ ծառայություն սկսել պետական սահմանների պաշտպանության հարցում:

Ասկերանի շրջանում պահեստազորից պետք է կազմավորել ստորաբաժանումներ, շտապ զինվորագրվել, անցկացնել յոթօրյա պարապմունքներ ու անցնել մ րտական հերթապահության:

Այն կկոչվի սահմանապահ ծառայություն, որը տարիքային սահմանափակումներ չի ունենա, եւ ծառայողները, անշուշտ, կվարձատրվեն:

Հանդիպման մասնակիցները բարձրաձայնել են իրենց մտահոգող հարցերի մասին, որոնք հիմնականում կապված էին բնակչության անվտանգության, տիրող անորոշ իրավիճակի եւ հետագա անելիքների հետ:

Վիտալի Բալասանյանը պատասխանել է ներկաների հարցերին:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.