Ոչ մի ադրբեջանցի ՀՀ սահմանից ներս չի մտել, այդպիսի բան չի էլ եղել․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան

Նորություններ

«Այդպիսի բան չկա և այդպիսի բան չի էլ եղել․ ոչ մի ադրբեջանցի ՀՀ սահմանից ներս չի մտել»,- հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով այն քննադա տություններին, թե ՀՀ-ն նորանոր ճանապարհներ և բնակավայրեր է զիջում հակառա կորդին։ «Մի կողմից ասում են՝ չկան սահմաններ, մյուս կողմից ասում են՝ ադրբեջանցիներն ազատ ելումուտ են անում ՀՀ սահմաններ․ ո՞ր սահմանը նկատի ունեն։ Ի վերջո, ամենակարևոր փաստերից մեկն այն է, որ մեզ ուղղված շատ մե ղադրանքներ իրար բացառող են։

Մի դեպքում մեզ քննադա տում են նրա համար, որ միջոցներ չենք ձեռնարկել պա տերազմը կանխելու համար, մյուս կողմից մեզ մե ղադրում են նրա համար, որ միջոցներ ենք ձեռնարկում նոր պա տերազմը կանխելու համար։


Ի վերջո, ՀՀ-ն անկախություն է ստացել որոշակի տարածքում, և եթե հարցեր կան այդ մասին, ես վկայակոչել եմ 2010թ․-ին ընդունված ՀՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքը, որտեղ ասվում է, որ, օրինակ, Սյունիքի մարզի Որոտան գյուղը սահմանակցում է Ադրբեջանի Հնարապետության հետ։ Այսօր տեղի է ունեցել այն, ինչ նկարագրված է այդ օրենքի մեջ»,- ասել է նա։

Աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.