Ովքեր գրել են կապիկ ա, դա հայի նախանձն է՝ հայի հանդեպ․ Անգելինա Ավետյան

Շոու բիզնես

Համացանցում մեծ աղմուկ բարձրացրեց երգչուհի Անգելինա Ավետյանի նոր տեսահոլովակը։ Քննարկում ու քննադատվում էր ոչ միայն երգն ու տեսահոլովակը, այլ նաև Անգելինայի արտաքինը։ArmDaily.am-ի հետ զրույցում Անգելինա Ավետյանն անդրադարձել է քննադատություններին, կարիերային և իհարկե սպասվող երգերին։Ես երգով զբաղվել եմ դեռ մանկուց, նոր չեմ զբաղվում, ուղղակի պրոֆեսիոնալ ձևով չեմ զբաղվել, պրոֆեսիոնալ ձևով մոտ 6 ամիս է, որ զբաղվում եմ։ Սա իմ 3-րդ տեսահոլովակն էր։ Առաջին երգս Ռիչարդ Մադլենյանն ու Ավետ Բարսեղյանն են գրել, երկրորդ երգս Արման Անտոնյանը, իսկ երրորդ երգը՝ «Մեղքս որն է», իմ հեղինակային երգն է՝ ես եմ գրել բառերն ու երաժշտությունը։

Քննադատություններին շատ թեթև, շատ հումորով եմ վերաբերում, պարապ ժամանակ շատ քիչ եմ ունենում օրվա մեջ, որովհետև օրս շատ հագեցած է, ամբողջ օրը ես պարապում եմ, ձայնս եմ մշակում, նոր տեսահոլովակներով, նոր երգերով, ամբողջ օրս կարելի է ասել, որ ես պարապ չեմ լինում գրեթե։

Ես չեմ զբաղվում մեկնաբանություններով, իմ մենեջերն է զբաղվում, որ քոմենթներ տեսնում է, ուղարկում է մեկ-մեկ։ Հավատացեք մի քանի օր առաջ մի քիչ ազատ ժամանակ ունեի, նայեցի ու միայն ծիծաղ արթնացրեց իմ մեջ։ Նախ՝ ես վատ զգացի, որ ես կիսով չափ հայ եմ (կիսով չափ հայ է, կիսով չափ հույն), իրենք էլ են հայ, հայի նախանձը՝ հայի հանդեպ։ Ես աղջիկ եմ, երգում եմ, եթե ձեզ դուր չի գալիս իմ երգը, դա չի նշանակում, որ պիտի քննադատեք, ես ինքս այսօր շատ երգչուհիներ կան, որ իրենց ձայնը հնարավոր է իմ ականջին այդքան էլ հաճելի չլինի, բայց ես չեմ քննադատել, իմ համար բոլոր աստղերն էլ շատ լավն են, բորորը, որովհետև իմ հայերն են։

Շատ հումորային եմ մոտեցել, ասեմ ձեզ, որ լավ ուրախացել եմ իրենց քոմենթները կարդալով, ուղղակի այնպիսի աբսուրդ բաներ էին գրում, ուղղակի թող այնպիսի բաներ գրեն, որ մի քիչ իրականությանը համապատասխանի, սիրուն չի էլի։Ես նույնիսկ նայեցի էն մարդկանց էջերը, ովքեր գրել էին «կապիկ» ա, էս, էս, էս.. ու հասկացա իրենց չարությունը որտեղից է գալիս՝ բնականաբար իրենց նկարները նայելով արդեն ամեն ինչ ինձ համար պարզ էր։

Տեսանյութ

 

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.