Որդիս հինգերորդ դասարանում էր, երբ վիրա վորեց իր մայրիկին․ Կինս լա ց եղավ, ես չմիջամտեցի: Մեկ շաբաթ անց

Հետաքրքիր

Այս պատմությունն այն մասին է, թե ինչպես է պետք որդուն պատշաճ դաստիարակել: Երբ երեխան մեղավոր է, մի դա տապարտեք և մի պատ ժեք նրան: Դուք պետք է նրա հետ լրջորեն խոսեք ամեն ինչի մասին: Երբեմն դա ավելի քան բավարար է: Որդիս հինգերորդ դասարանում էր, երբ իր պահվածքով ու խոսքերով վի րավորեց մայրիկին: Կինս լա ց եղավ, ես չմիջամտեցի: Մեկ շաբաթ անցավ: Որդիս դաս էր սովորում, երբ մոտեցա նրան եւ ասացի. «Եկ, գնանք քայլենք:

Ես պետք է լրջորեն խոսեմ ձեզ հետ: Դա շատ կարեւոր է»: Լուռ, անխոս հասանք այգի: Բայց դա անիմաստ լռություն չէր: Երբեմն պարզապես պետք է լուռ մնալ զգացմունքների եռքն արտահայտելու համար: Դաստիարակությունը միշտ էլ տեղի է ունենում ներքին աշխարհում, եւ ոչ թե արտաքինից: Որդիս հասկացավ, որ ինչ-որ կարեւոր բան կա:

«Զավակս, ես քո օգնության կարիքն ունեմ», սկսեցի խոսակցությունը: — Մի ժամանակ կար, երբ սիրահարվեցի: Եվ ես խոստացա այն աղջկան, որ եթե ամուսնանա ինձ հետ, ապա ամեն ինչ անելու եմ, որպեսզի ոչ ոք երբեւէ չն եղացնի իրեն: Այդ կինը քո մայրն է … Եվ հիմա ես քո խորհրդի կարիքն ունեմ, ի՞նչ պետք է անեմ իմ որդու հետ, ով վ իրավորեց իմ սիրելի կնոջը: Որդիս մտածեց եւ պատասխանեց. «Ինձ պետք է պատ ժել»:

— Ընտանիքում ես միակ տղամարդն էի, հիմա կլինենք երկուսով: Երկու տղամարդ, ովքեր կպաշտպանեն մեր սիրելի կնոջը: Արի պայմանավորվենք, որ մեր զրույցի մասին ոչ ոք չի իմանա, դա կլինի մեր տղամարդկային միությունը քո հետ: Մենք ամուր բռնեցինք իրար ձեռք, դրանով ամրագրելով մեր կարեւոր դաշինքը: Նման տղամարդավարի խոսակցությունները, որոնք լիարժեք վստահություն ու հարգանք են առաջացնում երեխայի մոտ, մեծ խթան են նրա զարգացման և հետագա աճի համար: Նման զրույցներն ամեն օրվա համար չեն, դրանք ամենաթանկն են, դրանց ազդեցությունն շատ ավելի ուժեղ է եւ ավելի խորը: