«Որոշել էի, մինչև պատ երազմի վերջնական ավարտը չխոսել, բայց.. ». Ասալա-ի Վազգենի բաց նամակը Փաշինյանին, Արայիկ Հարությունյանին, Տոնոյանին և Օնիկ Գասպարյանին

Հետաքրքիր

Որոշել էի, մինչև պատ երազմի վերջնական ավարտը չխոսել ձեզ հետ որպես զինվորական, որը հասկանում է զինվորական գործողություններից, դրանց նախապատրաստվելուց և այլ հարցերի մասին, բայց երբ դուք բոլորդ որպես երկրի ղեկավար փորձում եք ձեր վրայից գցեք ձեր պատասխանատվությունը ու դա բարդեք ամբողջ մի ժողովրդի վրա, որ 40 օր շարունակ հավատաց ձեզ ու արեց ամենաանհնարինը, դուք հիմա կանգնեք ու նրանց անվանեք դավաճան, սա մեղմ ասած շանտղություն է:

Խնդրեմ, եթե ձեզանից որևիցե մեկը ունի հյուլեի չափ արժանապատվություն, այս հարցերի պատասխանը տվեք, որպեսզի հետագայում մեր ժողովուրդը կարողանա արդարացնել ձեզ ձեր բացթողումների համար:

ա- դուք որպես երկրի ղեկավարներ ամիսներ առաջ ՀՀ ՊՆ ԶՈՒ ԳՇ-ի և ՀՀ ԱԱԾ հետախուզության և հակահետախուզության կողմից ստացել եք տեղեկատվություն, որ պատ երազմը վրա է հասնում: Ազերները պատրաստվում են լայնամասշտաբ ու երկարատև պատ երազմի, սահմանի վրա կուտակել են դեռ օգոստոս ամսից շուրջ 100000 զորք ու մի քանի հազար միավոր զի նտեխնիկա: Տեղեկացրել են ձեզ, որ արդեն մեծ քանակությամբ վարձկաններ են տեղափոխվում տարբեր տեղերից, առաջնագիծ, և լիքը այլ տեղեկություններ: Ի՞նչ արեցիք դուք, բոլորդ տեղյակ էիք, որ հիմնական հարվածը լինելու է Վարանդայից, այդտեղ են կուտակված հիմնական զո րքն ու զի նտեխնիկան, ի՞նչ արեցիք դրանց արագ առաջխաղացումը առնելու համար, տան կերի և այլ զի նտեխնիկայի արագ անցնելու համար հավելյալ խրամատներ և այլ արգելապատնեշներ կառուցեցիք… պատասխանը թողնեմ ձեր խղճին…

բ- դուք գիտեիք վերահաս պատ երազմի մասին, տեղյակ էիք, թե ինչ զի նատեսակներով են կռվելու մեր դեմ, քանի որ ավելի քան մեկ ամիս մեր քթի տակ զորավարժություն էին իրականացնում, ու դուք մանրամասն տեղեկություն էիք ստանում կիրառված զի նատեսակների մասին, ի՞նչ արեցիք, Իրականության մեջ ոչինչ.. բայց դուք պատասխանեք..

գ- տեղյակ լինելով ամիսներ շարունակ մեր մարտական դիրքերի վրա թռնող ազերական աթս-ների մասին՝ ի՞նչ միջոցառումներ ձեռնարկեցիք մեր ՀՕՊ համակարգի և այլ տեղակայված զի նտեխնիկայի քողարկման համար. պատ երազմը սկսելուց հետո ազգի կանայք դրանցից էին գործում, ուր ասես դպրոցից մինչև օպերայի դահլիճ. իսկ դուք դա գիտեիք, որ պետք է…

դ- դուք տեղեկացված էիք երկարատև պատերազմի մասին, ինչո՞ւ հավելյալ զինամթերք չգնեցիք ու չբերեցիք երկիր: Արդեն ապրիլյան պատ երազմից դուք գիտեիք, որ իրենք կիռարելու են շատ մեծ քանակությամբ աթս-ներ, ինչո՞ւ դրա զենքը չգնեցիք ու չտեղափոխեցիք Հայաստան, որ այդքան զոհ չտայինք առաջին իսկ օրերին:

ե- դուք Գիտեիք վերահաս պատ երազմի մասին. ինչո՞ւ հարաբերություններ փչացրեցիք մեր ռա զմավարական գործընկերների հետ. դավիթ, օնիկ ձեր երկուսին չէ՞ր հետաքրքրում, թե ինչու ամսիներ ի վեր Իրանը ռա զմական կցորդ չի ուղարկում, դա ձեզ չէ՞ր մտահոգում. նիկոլ, դու իմանալով, որ քո միակ ազատ ելքը ու վստահելին Իրանն է, ինչո՞ւ պատ երազմի սկսելուց ընդամենը օրեր առաջ բացում ես դեսպանատուն Իսրայելում՝ ԱՄՆ-ին տուրք տալով. Երբ դրանից օրեր առաջ քեզ ասել էին, որ սեպտեմբերի 27-ի առավոտյան սկսելու է պատ երազմը:

զ- իմանալով հանդերձ՝ պատ երազմի մեջ կարևորը վիրավորների կյանքը փրկելն է, ինչո՞ւ էր մեր ՀՀ ՊՆ ԳՇ-ի բուժվարչության պահեստը դատարկ, ամբողջ ազգով խանութներից ժգուտ, բինտտ.. հավաքում էինք, Սփյուռքը մեռավ ուղարկելով. Հիմա վաղն էլ պետք է մեր հաշմանադամ դարձած երեխերքին պրոտեզավորենք, դրա մասին մտածե՞լ եք.

է- իմանալով վերահաս պատերազմի մասին՝ ի՞նչ հանձնարարականներ եք տվել ԱԳՆ-ին, ու իր փոստատար դեսպաններին. միայն թե չասեք՝ դա պետական գաղտնիք է… քանի որ ոչ մի բան չարեցիք, ամենատարականը. լավ չասեմ, դուք հասկացաք, եթե գիտակից եք.

ը- արայիկ, դու եղել ես Արցախի վարչապետ շատ երկար տարիներ, ի՞նչ արեցիր Արցախի պաշտպանողականությունը բարձրացնելու համար. փաստացի ոչինչ, ՀԷԿ-եր ավելացրեցիր քո հարստության վրա, որոնք այսօր պատրաստ վիճակում հասնելու են ազերներին. Խնդրում եմ գոնե մեկ անգամ տղամարդ եղեք ու արեք ներողություն խնդրեք ժողովրդից. մնացածը կխոսենք, երբ մեր զինվորները հայկական դրոշները նորից կբարձրացնեն Վարանդայում:

Վազգեն Պետրոսյան

արևելագետ

Աղբյուրը

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.