Որ մտածում եմ հիմա մեր խիզախ հայուհին ինչերի միջով է անցնում, սար սափում եմ․ Շուշիում գերեվարված Մարալ Նաճարեանից որևէ տեղեկություն չկա․ Արմինե Դանիելյան

Նորություններ

Ֆեյսբուքյան օգտատեր Արմինե Դանիելյանը իր էջում գրել է. «Լուսանկարում՝ Շուշիում գերեվարված լիբանանահայ Մարալ Նաճարեանը: Պատերազմի օրերին Մարալն իր նշանածի հետ միասին մեկնել է Արցախ, Հայրենիքը փրկելու նպատակով։ Նշանածին թշնամին սպ անել է, Մարալին գերության մեջ տարել։

Կնոջ մասին ոչ մի տեղ չկա, կնոջ անունը ոչ մի տեղ չկա, որ կին գեր իներ էլ ունենք ներկա պահիս։ Որ մտածում եմ հիմա մեր խիզախ հայուհին ինչերի միջով է անցնում, սարսափում եմ»։

Հիշեցնենք, որ աղբյուրը գրում է, որ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը ՀՀ Արարատի մարզի Երասխ համայնքին հարող սահմանամերձ չեզոք գոտում աշխատանքային հանդիպում է ունեցել Ադրբեջանի Հանրապետության անվտանգության պետական ծառայության տնօրեն Ալի Նագիևի հետ։

ԱԱԾ-ից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են գե րիների փոխանակման և անհետ կորածների որոնողական աշխատանքներին վերաբերող հարցեր։

Այս թեմաներով շփումները շարունակվում են։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.