Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան էր էջում գրում է. «Հարգելի´ հայրենակիցներ, Սյունիքի տարածաշրջանում երեկվանից սկսված ուժեղ ձնա բուքը չի դադարում։ Գորիս-Սիսիան ճանապարհահատվածը և Վարդենյաց լեռնանցքը շարունակում են փակ մնալ։
Այս պահին Գորիսի և Իշխանասարի ուղղություններով կան մեծ թվով տրանսպորտային միջոցների կուտակումներ։ Առաջիկա 2-3 ժամերին Գորիս-Սիսիան հատվածում քամու արագությունը կհասնի իր առավելագույն արագությանը։
Երեկոյան ժամը 20։00-ից հետո բուքն աստիճանաբար կսկսի թուլանալ, իսկ գիշերվա երկրորդ կեսին, դեպի լուսադեմ աստիճանաբար կդադարի։ Վաղը ցերեկվանից սկսած մինչև փետրվարի 6-ը հանրապետության ողջ տարածքում ուժ եղ քամիներ, բուք, ձյան տեսքով տեղումներ չեն կանխատեսվում»։