Չեմ գնալու, թքած ունեմ ձեր բոլորի վրա, դուք հոտ եք ինձ համար, որին պարբերական այսպիսի սուլոցներով կառավարելու եմ

Քաղաքականություն

Չեմ գնալու, թքած ունեմ ձեր բոլորի վրա, դուք հոտ եք ինձ համար, որին պարբերական այսպիսի սուլոցներով կառավարելու եմ։ Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը գրում է՝ Ամենակարևոր մի քանի կետերը. Շուշին Շուշա է իմ համար: Դրսում կան Հայաստանը քանդողներ, որոնք իմ դեմ են պայքարում: Ես էլ որքան և ինչպես կարողանամ, բռնակալություն եմ հաստատելու Հայաստանում:Լիովին վերահսկում եմ «իրավապահ» համակարգը: Պայմանավորվածություններ ունեմ դրա ղեկավարների հետ, և նրանք շարունակելու են ապահովել իմ ռեժիմի կյանքը:

Շնորհակալություն եմ հայտնում նրանց, որպեսզի այդ շնորհակալական քծնանքով ևս մեկ անգամ հավաստեմ, որ իրենց ապօրինի հավատարմության համար վարձահատույց եմ լինելու իրենց:Սպասվում են նոր անակնկալներ, այնպես որ պատրաստ եղեք: Նորմալ է: Կարևորը՝ ես և Ալիևը գիտենք, թե ինչ է լինելու: Դուք հետո կիմանաք, երբ տեղի ունենան: Կիմանաք և պիտի սսկվեք:

Պատե րազմի ժամանակ չենք խաբել: Մի քիչ այլ բաներ ենք ասել, որ թշ նամին չիմանա ճշմարտությունը: Այն ճշմարտությունը, որ թշ նամին բոլորից լավ գիտեր և անգամ հայտարար ում էր:Չեմ գնալու: Թքած ունեմ ձեր բոլորի վրա: Դուք հոտ եք ինձ համար, որին պարբերական այսպիսի սուլոցներով կառավարելու եմ: Կարևորը՝ այդ հոտն իրեն հպարտ զգա` հենվելով իմ՝ ուղեղներ լվալու անվերջ փորձերի վրա:

 

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.