Պահածոյացված կանաչ լոլիկներն անպակաս են իմ սեղանից կլոր տարին․ ահա բաղադրատոմսը

Խոհանոց

https://news29post.com/-ը գրում է․Քանի դեռ խանութներում և այգիներում կան լոլիկներ, ուզում եմ ձեզ հետ կիսվել մի համովության բաղադրատոմսով:Այս տարի ես <<ագահությունից>> կանաչ լոլիկ հավաքեցի: Որոշները բոլորովին կանաչ էին, որոշները կարմրոտ էին: Ուզում էի աղցան պատրաստել, բայց փոշմանեցի:Ցանկանում էի ցավելի համեղ ուպարզ բան պատրաստել: Այս կայքում http://kak-sdelat.su/642-konservirovanie-zelenyh-pomidorov-na-zimu.html ես գտա մի բաղադրատոմս, որը կոչվում է կանաչ լոլիկ, լցոնված սխտորով:

Ամեն ինչ ինձ այս բաղադրատոմսում դուր եկավ և որոշեցի պատրաստել մի քանի բանկա:Երեկ փորձի համար մի բանկան բացեցի և այն արագ ո չնչացավ: Պարզվեց, որ շատ համեղ է: Բաղադրատոմսը․ Լցոնման համար (3 լիտր բանկայի հաշվով), Ջուր-1 լիտր,, Շաքար — 1 բաժակ, Աղ — 1 բլուրով ճաշի գդալ, Քա ցախ 9% լուծույթ-0,5 բաժակ, Համեմունքներ-ծովաբողկ, սամիթ, մաղադանոս: Լոլիկի վրա կտրվածքներ արեցի տարբեր մասերում և դրանց մեջ սխտորի բարակ շերտեր մտցրեցի։

Խոշոր լոլիկը 4 մասի բաժանեցի, իսկ մնացածները կիսեցի: Դրանք դրեցի բանկայի մեջ և վրան տաք թթվաջուր լցրեցի: Ման րէազերծեցի եռալուց հետո 10-15 րոպե: Կափարիչով փակեցի, պահածոյացրեցի, իսկ հետո բանկաները շրջեցի և դրեցի կափարիչը դեպի ներքև և ծածկեցի վերմակով ու թողեցի մինչև լրիվ հովանա: Ամուսինս պարզապես հիացած էր այս բաղադրատոմսով: Նրա ընկերները առաջին տեղը տվեցին իմ՝ սխտորով լցոնված կանաչ լոլիկներին: Նյութը հրապարակման պատրաստեց՝ https://news29post.com/