Ծիրանի հայրենիքը հյուսիս–արևելյան Հայաստանն է (Վրաստանի հետ սահմանամերձ շրջանները)։ Հայաստանում ծիրանը տարածված է եղել հնագույն ժամանակներից։ Դեռևս մ.թ.ա 3-րդ հազարամյակում աքքադացիներն այն կոչում էին «արմանու» («արմանական», այսինքն՝ «հայկական»), իսկ Հայաստանը՝ Արմանի («ծիրանի երկիր»)։ Միջագետքի հնագույն բնակիչներ արամեացիները (քաղդեացիները) ծիրանի ծառը կոչում էին «խազուրա արմենայա» («հայկական խնձորենի»)։ Արաբերենում ծիրանի անուններից մեկն է «թուֆահ ալ արմանի», որը նշանակում է «հայկական խնձոր»։
Ծիրանի քաղցր լավաշ պատրաստելու համար մեզ շատ բան պետք չէ, ընդամենը երկու բաղադրիչ՝
- ծիրան -4կգ
- շաքարավազ -500գր
Պատրաստում է հմուտ խոհարարուհի Էլմիրա Թադևոսյանը:
Դուք էլ պատրաստեք ու վայելեք, իրոք շատ հաջող է ստացվում և շատ հեշտ է: Դիտեք տեսանյութը.