Պատրաստում ենք Ռաֆաելլո առանց՝ ջեռոցում թխելու. Այն իսկապես ունի անմահական համ և գեղեցիկ տեսք ։
Կան բազմաթիվ բաղադրատոմսեր, որոնք առաջարկվում են տարբեր խոհարարների կողմից այս միշտ ակտուալ և չափազանց համեղ տորթ֊կոնֆետը թխելու համար, սակայն ոչ ոք չէր պատկերացնում, որ հնարավոր է այդքան հեշտ պատրաստել այս նրբահամ տորթը, նույնիսկ առանց այն ջեռոցում թխելու։
Այնպես որ, մենք վստահ երաշխավորում ենք, որ այն ձեզ իսկապես կհիշեցնի «Ռաֆաելլո» պահանջված կոնֆետների համը և անպակաս կլինի ձեր ամենօրյա , ինչպես նաև հատուկ առիթների սեղաններից։
Այն պատրաստելու համար մեզ անհրաժեշտ բաղադրիչներն են`
- Կաթ — 350 մլ,
- Ալյուր — 1,5 ճ/գ,
- Կարտոֆիլի օսլա — 2ճ/գ,
- Շաքարավազ — 0,5 բաժակ,
- Վանիլ,
- Շաքարի փոշի — 2ճ/գ,
- Սերուցք 33% — 250 մլ,
- Կարագ — 100 գր.,
- Թխվածքաբլիթներ — 300 գր.,
- Եփած խտացրած կաթ — 100 գր,
- Կոկոսի քերուկ — 100 գր.
Եփովի կրեմն անցկացրեք մաղով. Այդպես գնդիկներից լիովին կխուսափեք և տորթն ավելի նրբահամ է կստացվի:
Տեսանյութի միջոցով մանրամասն ծանոթացեք պատրաստման ընդհանուր ընթացքին և եղանակին:
Վստահ ենք հավանեցիք և ինքներդ նույնպես կշտապեք այն պատրաստել, ինչու չէ, նաև կիսվեք Ձեր ծանոթների, ընկերների և բոլոր հարազատների հետ։