Ժելեով և մրգերով տորթը, որն այսօր առաջարկում է Positive-ը, հրաշալի քաղցր նվեր է ոչ միայն երեխաների, այլև մեծերի համար։ Պարտադիր չէ սպասել տոնական առիթի, որպեսզի ուրախացնեք ձեր մտերիմներին։
Անհրաժեշտ բաղադրիչներ Խտացրած կաթ – 400 գր., Կաթ – 2 բաժակ,, Ժելատին – 70 գր., Շաքարավազ – 0.5 բաժակ, Սպիտակ խաղող – 150 գր., Անանաս – 150 գր., Սերուցք – 400 գր., Վանիլ – 2 թ.գ., Ջուր – 4 բաժակ
Ելակ – 150 գր., Դեղձ – 150 գր.
Պատրաստման եղանակը
1. Խորը ամանի մեջ խառնեք խտացրած կաթը և սովորական կաթը, սերուցքը և մեկ թեյի գդալ վանիլի էսենցիան։ Հարեք հարիչով՝ աստիճանաբար ավելացնելով լուծած ժելատինիկեսը։ Լցրեք կեքսի ձևամանի մեջ և թողեք ժելեն մոտ երկու ժամ սառնարանում։
2. Տաք ջրի մեջ լուծեք շաքարավազն ու մեկ գդալ վանիլի էսենցիան։ Ավեկացրեք մեկ բաժակ լուծած ժելատինը և խառնեք։ Լվացեք թարմ մրգերը և բոլորը, բացի խաղողից, խորանարդիկներով կտրատեք։
3. Պատրաստի ժելեն հանեք սառնարանից, ութ մասի բաժանեք և մեկ ու մեջ հանեք։ Ստացված ազատ հատվածներում լցրեք մրգերը և վրան լցրեք ժելատինով հեղուկը ու նորից դրեք սառնարանը երկու ժամով։
Իհարկե, կարող եք ցանկացած այլ միրգ օգտագործել։