Խինկալի պատրաստելու տարբեր բաղադրատոմսեր փորձելուց հետո կանգ առա այս մեկի վրա: Փորձեք և ինքներդ էլ կհամոզվեք:
Բաղադրիչներ `
- Լցոնը ` 1 ձու ,
- 1 մեծ գլուխ սոխ ,
- 500 գր տավարի փափուկ միս ,
- Մի քանի ճյուղ մաղադանոս և համեմ ,
- 70 գր սերուցքային կարագ ,
- Աղ, սև պղպեղ՝ ըստ ճաշակի:
Պատրաստումը — Մաղած ալյուրին ավելացնել ձուն, աղը և մի քիչ ջուր, հունցել պինդ խմոր: Միսը սոխի հետ 2 անգամ աղալ, ավելացնել կտրատած կանաչեղենը, աղը, լցնել կես բաժակ ջուր ու լավ խառնել:
Խմորը `
- 1 բաժակ տաք ջուր ,
- 1 ձու ,
- 3 բաժակ ալյուր ,
- Աղ ,
- 1 ճ/գ բուսական յուղ
Խմորի պատրաստումը ` Ձվի վրա աղ լցնել, ծփել: Ավելացնել 3 բաժակ ալյուր և բուսական յուղը: Խառնել և ավելացնել տաք ջուրը: Խառնել սկզբից գդալով, ապա՝ ձեռքով:
Պատրաստում ենք խինկալիները ` Այնուհետև խմորը բացել բարակ շերտով, բաժակով խմորից կլորակներ կտրել: Յուրաքանչյուր կլորակի մեջ դնել 1թ/գ լցոն, խմորի ծայրերը բարձրացնել դեպի կենտրոն և մատներով սեղմելով փակել: Եռացող թույլ աղաջրի մեջ գցել խինկալիներն ու եփել: Ջրից հանել և մատուցել աղացած սև պղպեղով: Կարևոր. որպեսզի խինկալիներն իրար չկպչեն, եռացող ջրի մեջ մի փոքր բուսկան յուղ լցրեք: Բարի ախորժակ: