Պուտինը շտապ հայտարարություն է տարածել Շուշիի վերաբերյալ

Նորություններ

Lragir.am-ի զրուցակիցն է քաղաքագետ Հարություն Մկրտչյանը.

Արցախի օկուպացված տարածքներում Ադրբեջանը ո չ ն չացնում է հայկական եկեղեցիներն ու պաշմամշակութային արժեքները։ Դուք հիշեցրել էիք, որ Ռուսաստանի նախագահ Պուտինն ավելի վաղ հայտարարել էր, թե Դադիվանքն ու Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին իր անձնական պաշտպանության տակ են։ Այս պայմաններում օրերս հայտնի դարձավ, որ Սուրբ Ղազանչեցոցի գմբեթը հանվել է։ Ի՞նչ է սա ցույց տալիս։

Արցախի եկեղեցիների պ ղ ծումը համեմատենք Սուրբ Սոֆիայի տաճարի հետ, երբ Թուրքիան վերցրեց ու տաճարը մզկիթի վերածեց։ Միջազգային հանրությունը մեծ հաշվով որևէ քայլ չիրականացրեց, քրիստոնեական աշխարհը լուռ հետևեց այդ ամենին։ Իհարկե, հայտարարություններ եղան, բայց դա բավարար չէր, որպեսզի Թուրքիային զսպեին։ Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու դեպքը այդ ամենի կրկնությունն է։ Սա պետք է միջազգային հանրության համար ազդակ լինի, որ Թուրքիան իր կովկասյան սորտի միջոցով կրկնում է Սուրբ Սոֆիայի տաճարի ճակատագիրը։ Տեղեկությունը հստակ չէ, բայց նկարներից հասկանում ենք, որ փորձ է կատարվում Ղազանչեցոց եկեղեցին վերածել մզկիթի։

Ռուսական կողմն այս հարցում ուղիղ պատասխանատու է, որովհետև անձամբ ՌԴ նախագահը իր նախորդ տարվա նոյեմբերի 15-ի հայտարարության մեջ ասաց, որ իր ուղիղ պաշտպանության տակ են սրբավայրերը՝ հատկապես Ղազանչեցոցն ու Դադիվանքը։ Եվ մենք այսօր պարզ տեսնում ենք՝ ադրբեջանական կողմը Դադիվանքը հանձնում է ուդիներին, իսկ Ղազանչեցոցն ուղղակի մզկիթի է վերածում։ Այսքանից հետո, եթե պետք է ՀՀ իշխանությունները, քաղաքական դաշտում գործող ուժերը շարունակեն «ռամավարական դաշնակից» կեղ ծ օրակարգը հայ ժողովրդի վզին փաթաթել, ապա իրականում մենք գործ ունենք ՀՀ-ում ներդրված օտարերկրյա գործակալական հզոր ցանցի հետ։

Այսօր ամենալավ առիթն էր, ՌԴ արտաքին գործերի նախարար Լավրովը Երևանում էր, և լրագրողները, քաղաքական գործիչները, հատկապես արտգործնախարարը պետք է այս հարցը բարձրացնեին ու շատ կոշտ դնեին՝ զուգահեռաբար չմոռանալով գերիների, Արցախի հետագա ճակատագրի հարցերի լուծման մասին։ Բայց այսօր մենք տեսնում ենք, որ բացառապես տարածաշրջանի ապաշրջափակման մասին է խոսք գնում։ Այստեղ բոլորը հետապնդում են իրենց շահերը, բացի Հայաստանից։ Բոլորն իրենց շահերը տարածաշրջանում առաջ են տանում, իսկ Հայաստանը լուռ է։ Մեծ հաշվով Հայաստանի իշխանության դիրքերն այնքան էլ ուժեղ չեն, որովհետև ներսից էլ խմորումները շատ վատ են անդրադառնում գործընթացների վրա։ Արտաքին քաղաքականության մեջ ՀՀ իշխանությունների թիկունքն ամուր չէ։

Երևանում ՌԴ ԱԳ նախարար Լավրովի հետ համատեղ ասուլիսում ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը հեռու է կարգավորված լինելուց, և կարգավորման հիմքում առաջին հերթին պետք է ընկած լինի Արցախի կարգավիճակի որոշումն այն սահմաններում, որտեղ ինքնորոշվել է Արցախի ժողովուրդը։ Ռուսական կողմը կարծես անտեսում է Արցախի կարգավիճակի հարցը, ի՞նչ եք նկատում։

Լավրովը Երևանում ասաց, որ քաղաքական քննարկումները կարող են խանգարել պրոցեսին։ Այսինքն՝ Լավրովը իր ռուս-թուրքական՝ Էրդողանա-Պուտինյան շուրթերով շատ պարզ հայտարարում է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբն Արցախի հարցում, մեղմ ասած, անելիք չունի, և Արցախի հետագա ճակատագիրը պետք է որոշվի բացառապես ռուս-թուրքական տանդեմի համագործակցության միջոցով։ Այլ կերպ ասած՝ Լավրովն ասում էր՝ եթե Մինսկի խումբ, ապա չկա որևէ երաշխիք, որ նոր բռնկումներ չեն լինի տարածաշրջանում։

Հայ ժողովրդին թուրքական և ռուսական կողմերը՝ թուրքական յա թաղանն ու ռուսական քարոզչամեքենան շարունակաբար վա խի մթնոլորտում են պահում, որպեսզի այս հարցը միջազգային օրակարգ չմտնի։ Իրականում միակ մանդատ ունեցող կառույցը, որն ունի իրավունք Արցախի հիմնահարցի լուծմամբ զբաղվելու, դա Մինսկի խմբի ձևաչափն է։ Իհարկե, Լավրովի այս հայտարարությունը շատ բնական էր, որովհետև մենք տեսնում ենք, որ թե ԱՄՆ, թե Ֆրանսիայի կողմից ակտիվ ջանքեր կան՝ հարցը նորից վերադարձնելու Մինսկի խմբի ձևաչափ։ Սա դրան ուղիղ պատասխան էր։

Ի՞նչ պետք է անի հայկական կողմն այս իրավիճակում։

Այս պահին ՀՀ-ն պետք է ինքնիշխանության դիրքերից հանդես գա։ Այն, ինչ կարող էր զիջվել և չէր կարող զիջվել, արդեն զիջվել է։ Եվ այլևս չկա ոչինչ զիջելու։ Հիմա դիվանագիտական հարթակում պետք է ակտիվ լինել, ճնշումներն Ադրբեջանի վրա մեծացնել, որովհետև տեսնում ենք, որ նույն պատմամշակութային կոթողները պահելու տարրական պարտավորվածությունը, որն իր վրա վերցրել է ՌԴ նախագահը, չի կարողանում ուղղակի իրականացնել։

Սա մեղմ գնահատական է, որ չի կարողանում։ Իսկ իրականում ես կասկածներ ունեմ, որ հանցավոր համաձայնությամբ նրանք այս քաղաքականությունն են իրականացնում տարածաշրջանում։ Բայց համարենք, որ ՌԴ նախագահը չի կարողանում, այս իրավիճակում մեր անելիքը հարցը միջազգային օրակարգի խնդիր դարձնելն է։ Պատմամշակութային ժառանգության հարցով պետք է ՅՈւՆԵՍԿՕ-ին, ՄԱԿ-ին դիմել, առհասարակ բոլոր դռները պետք է թակել։

Միանշանակ միջազգային հանրության մոտ պետք է բարձրացնել նաև Արցախի կարգավիճակի ու տարածքների դեօկուպացիայի հարցերը։ Խոսքը վերաբերում է ամենաքիչը Շուշիի ու Հադրութի շրջաններին։ Եվ պետք է փաստենք, որ Լավրովի պլանը Ադրբեջանը բոնուսով իրականացրեց՝ Ռուսաստանի ուղիղ համաձայնությամբ։ Լավրովի պլանն ասում էր՝ 5+2 շրջան, բայց մենք ունենք 7+2։ Հադրութն ու Շուշին Ալիևը որպես բոնուս է ստացել։

Ես Լավրովի կողմից որևէ արձագանք չտեսա Սյունիքի մարզում հայտնի միջանցքի վերաբերյալ հայտարարությունների մասին։ Ադրբեջանը նախագահի մակարդակով հայտարարություն է անում, որ ուժի միջոցով այդ միջանցքը կբացի, բայց Հայաստանի չակերտավոր ռա զ մավարական գործընկերը, ով նաև սահմանների պաշտպանության պատասխանատուն է, քանի որ պայմանագրային պարտավորություններ ունի Հայաստանի առաջ, որևէ կոնկրետ քայլ չի անում։

Ալիևի այդ հայտարարություններին պետք է հաջորդեր ՌԴ արտգործնախարարության հայտարարությունը, որ որևէ ոտնձգություն ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ արժանանալու է ՌԴ ուղիղ հակազդեցությանը։ Բայց սա մենք չենք տեսնում, որովհետև ռուս-թուրքական տանդեմն ամեն ինչ անում է իր շահերը տարածաշրջանում առաջ տանելու համար։

Հիշեցնեմ, որ Լավրովի՝ Հայաստան կատարած այցին նախորդեց Ռուսաստանի Դաշնության նախագահի և Թուրքիայի նախագահի հեռախոսազրույցը, որտեղ քննարկվել են նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ հարցեր։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.