Ջերմաստիճանը կտրուկ կբարձրանա. իմացեք՝ որ օրվանից և քանի աստիճանով

Նորություններ

Գագիկ Սուրենյանը գրում է. Մայրաքաղաքում այսօր ցերեկը, փետրվարի 3-4-ին, 5-ի գիշերը, 6-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 5-ին՝ կեսօրից հետո, սպասվում է անձրև և ձնախառն անձրև։ Մարզերում այսօր ցերեկը, փետրվարի 3-4-ին, 5-ի գիշերը, 6-ի ցերեկը, 7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Փետրվարի 5-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 6-ի գիշերը՝ Վայոց Ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան, նախալեռնային և հովտային շրջաններում ձնախառն անձրևի և անձրևի տեսքով։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 2-4-ին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։ Արցախում այսօր և վաղը կանխատեսվում է առանց տեղումների եղանակ:

Երևան քաղաքում՝ Փետրվարի 02-ի ցերեկը, 03-04-ին, 05-ի գիշերը, 06-07-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 05-ին՝ կեսօրից հետո սպասվում է անձրև և ձնախառն անձրև։

Հանրապետության տարածքում՝ Փետրվարի 02-ի ցերեկը, 03-04-ին, 05-ի գիշերը, 06-ի ցերեկը, 07-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 05-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 06-ի գիշերը՝ Վայոց Ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում ձյան, նախալեռնային և հովտային շրջաններում ձնախառն անձրևի և անձրևի տեսքով։

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10մ/վրկ, փետրվարի 5-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 2-4-ին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.