ՌԴ նախագահ Պուտինն ու Ռոբերտ Քոչարյանը հեռախոսազրույց են ունեցել, զրույցը տևել է մոտ 1 ժամ․․

Նորություններ

Պուտինն ու Քոչարյանը հեռախոսազրույց են ունեցել։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ։ Այս մասին հայտնում է @wargonzo նախագծը՝ հղում անելով իր աղբյուրներին։ «Զրույցը տեղի է ունեցել նախորդ շաբաթ։ ՌԴ նախագահը և ՀՀ նախկին նախագահը քննարկել են տարածաշրջանում առկա իրավիճակը,  անվտան գության հետ կապված հարցեր, ինչպես նաև ներքաղաքական իրավիճակը Երևանում: Առանձին քննարկվել է Հայաստանի տնտեսական վիճակը։ Զրույցը տևել է մոտ 1 ժամ»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ, Ռոբերտ Քոչարյանը անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ անձնական մտերիմ հարաբերություններին, ասել է, որ այդ հարաբերություններն առանձնահատուկ են նրանով, որ իրենք երբեք չեն ստել միմյանց, այդ հարաբերությունները միշտ ազնիվ են եղել:

Պատասխանելով այն հարցին, թե ինչն է ընկած նման հարաբերությունների հիմքում՝ Քոչարյանն ասել է, որ դա քիմիա է, որը միշտ չէ, որ կարելի է բացատրել:

«Դա կարող է լինել և անցած ուղին, ուղղակի անձնական համակրանքը…Չեմ կարծում, որ առանձին գործոն կա, դա գործոնների հանրագումար է, որոնք կուտակվում են և էմոցիոնալ սիներգիա ստեղծում մարդկանց միջև, ինչն էլ դառնում է այդ հարաբերությունները ցեմենտող բաղադրիչը»,-ասել է նա:

Աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.