Ռոբերտ Քոչարյանի վարկանիշը բարձրանում է. Ինչ է պատահել

Հետաքրքիր Քաղաքականություն

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մեր լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ առաջիկա օրերին` գուցե հենց շաբաթ օրը, ընդդիմության լիդերները երկար դադարից հետո հանդիպում կունենան։

Ըստ մեր տեղեկությունների` կհանդիպեն ՀՅԴ, ԲՀԿ, ՀՀԿ, Հայրենիք կուսակցությունների առաջնորդները, և ներկա կլինի նաեւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։Ըստ մեր տեղեկությունների` լիդերները պատրաստվում են միմյանց տեղեկացնել, որ այլևս չեն ցանկանում շարունակել լինել Հայրենիքի փրկության շարժման թևում, ու պայքարը պետք է այլ ձևաչափ տեղափոխել։

Բոլորը միմյանց մեղադրում են ոչ վճռական լինելու մեջ։ Ըստ մեր տեղեկությունների` ընդդիմության առաջնորդների մի հատվածը կարծում է, որ պետք է գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների, իսկ մի հատվածն էլ այն կարծիքին է, որ չպետք է ներկայիս իշխանությունների հետ գնալ նման համաձայնության։

Ի դեպ, ըստ նույն տեղեկությունների` Ռոբերտ Քոչարյանի մասով մարզերում և Երևանում գաղտնի հարցումներ են իրականացվել այդ թվում ե մի քանի դեսպանատների, պետական կառույցների կողմից, ու պարզվել է, որ նրա վարկանիշը բարձրանում է։

Շաբաթվա վերջ հայտնի կդառնա, թե հայաստանյան ընդդիմությունն ինչ ճանապարհ է ընտրում։ Այն, որ նշված միավորման քաղաքական լիդերների արդեն իսկ մերժել են իրենց առաջադրած վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանին, դա ակնհայտ է, բայց չի բացառվում, որ Մանուկյանը ևս ներկա լինի լիդերների հավաքին` հետագա իր անելիքները հստակեցնելու համար։

«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց կապ հաստատել ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի հետ` պարզելու` կմասնակցի հավաքին Ռոբերտ Քոչարյանը, թե ոչ, բայց չհաջողվեց որևէ պատասխան ստանալ»։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.