Սա հիշեք պարոն վարչապետ և ձեր ականջին օղ արեք.. Նավասարդ Խաչատրյանի գրառումը

Քաղաքականություն

Նավասարդ Խաչատրյանը գրել է. Պարոն Փաշինյան, ինչու՞ եք ձեռբակալել Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանին: Ինչի՞ համար, նրա համար, որ քանի ամիս է առաջնագծի դիրքերից տուն չէ՞ր գալիս: Նրա համար որ ձեր կողմից հանձնված հողերի սահմաննե՞րն էր պահում: Նրա համար, որ իր Հայրենիքն ու Հայրենի հողը սիրու՞մ է` իտարբերություն ձեզ: Մինչև ե՞րբ` պարոն վարչապետ, մինչև ե՞րբ եք շարունակելու հալա ծել նրանց՝ ովքեր Հայրենիքը վեր են դասում ամեն ինչից, և Հայրենակ ործան ձեր քայլերին դեմ են գնում:

Ինչու՞ եք շարունակում աշխատել և գործել նախկինների գործելաոճով, այսինքն` «ով մեզ հետ չէ մեր դեմ է» կարգախոսով: Բաց թողեք Առուշին, բաց թողեք մեր Գորիսի քաղաքապետին, նա պե՛տք է մեզ, նա պե՛տք է Գորիսին, Գորիսեցուն, և ոչ միայն….: Նա` ինչպես միշտ այնպես էլ Այժմ պետք է կանգնած լինի թե Գորիսեցու՝ և թե մեր` յուրաքանչյուր Սյունեցուս կողքին:

Հերիք է հա լածեք նրանց, ովքեր սիրում են մեզ` հասարակ ժողովրդիս: Նրանց` ովքեր ժողովրդի ու Հայրենի հողի շահը վեր են դասում ամեն ինչից:
Ովքեր ձեզ հետ ձեր նույն պղտոր գետով չեն հոսում, թշնամի եք համարում եւ որսում: Սա ի՞նչ մար տավարություն է, սա մար տավարությունն է տականքների, որ տասնամյակներ շարունակ այդ մար տավարությամբ գործելով ազգի լավագույնների գլուխն ուտելով կո տրեցին Հայրենիքի մեջքն ու դարձրեցին կուզիկ:

Շարունակում եք, շատ լավ յուրացրած շարունակում եք դուք ևս նույնն անել…: Բայց, հիշեք պարոն վարչապետք, հիշեք և ձեր ականջին օղ արեք: Եթե նույնիսկ ողջ աշխարհին ծնկի բերել կարողանաք, Սյունեցուն երբե՛ք չեք կարողանա: Առուշին բռ նել եք, հեսա մի ուրիշ Առուշի էլ կարող է բռ նեք…:

Բայց` դրանով ոչ թե մեզ վախեցնում եք, այլ ավելի եք ապացուցում որ մենք ճիշտ ուղղու վրա ենք: Էլի եմ կրկնում, բաց թողեք Առուշին, վերջ տվեք մարդաո րսին, վերջ տվեք նախկին նախիրից ժառանգած կեղ տոտ գործելաոճով գործելուն:
Առուշը` ինչ Գորիսի քաղաքապետն է, իր քայլերով, Գորիսին իր նվիրվածությամբ, իր հոգատարությամբ, աշխատանքով, իսկ վերջերս՝ նաև քաղաքապետից Զինվորի վերածվելով ու ամիսներով սահմանից տուն չգալով ապացուցել է, որ ինքը արժանի է լինել այն դիրքում որում կա:

Նա վաստակել է Գորիսեցիների, և ամբողջ Սյունիքի մարզի սերն ու հարգանքը: Բա՛ց թողեք ՏՂՈՒՆ: Մեկ է ինչ էլ անեք Սյունիքն ու Սյունեցին ձեզ չեն ներելու, իրենց սահմանները տրորելու համար, Սյունեցու անվտա նգությունը կասկածի տակ դնելու համար, Սյունյաց Սուրբ հողերում ձեր քայլերի արդյունքում թշն ամու ոտք մտցնելու համար:
Սյունեցին դաժան չէ, բայց գազ անի է վերածվում երբ իր հողն է վտա նգված:

Սյունեցին մեծ սիրտ ունի, բայց անսիրտ է դառնում երբ այն կոտ րում են: Սյունեցին անսահման խիղճ ունի, բայց կորցնում է այն երբ անխղճորեն են վարվում իր հետ: Սյունեցու համբերության հետ չփորձեք անգամ խաղալ…: Վերջում, հպարտությամբ նշեմ, Մի Սյունեցի էլ ես եմ, և ծննդով, և բնակության վայրով, և հոգով ու սրտով: Նաև մտածելակերպով:

Դա իմ արյան մեջ է, իմ գեներում, ու ինձ այսպիսին է սնել հենց Սյունյաց հողը: Հող` որը պաշտպանել է Նժդեհը, և որի համար նա իր ողջ կյանքն է նվիրել: Նա է իմ օրինակելին, նա է այն կերպարը` ում ես Սրբացնում եմ, նա է այն կերպարը ում մատնացույց անելով ցանկանում եմ ձեզ ասել` նայեք ու ՍՈՎՈՐԵՔ:
Այսքանը:

 

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.