Սեյրան Օհանյանի կինը Աննա Հակոբյանին համեմատել է մուլտֆիլմի հերոսուհի Շապոկլյակի հետ

Քաղաքականություն

Սեյրան Օհանյանի կինը Աննա Հակոբյանին համեմատել է մուլտֆիլմի հերոսուհի Շապոկլյակի հետ։ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արցախը կապիտուլյացրած, Սյունիքը հանձնող թիվ 1 «առ ոչինչ» կինը արտաքնապես և էությամբ բացառիկ նմանություն ունի հայտնի մուլտֆիլմի հերոսուհի Շապոկլյակին, որի դևիզն էր․


Кто людям помогает — тот тратит время зря,
хорошими делами прославиться нельзя!»։

Ավելի վաղ Ռուզաննա Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Առևտրականի համար հայրենիքը իր գրպանն է։Շառլ Շենշոլ։ Պատահական չէ, որ տասնյակ տարիներ փողի դիմաց վարկաբեկիչ հոդվածներ գրող, դեղին մամուլը ներկայացնող «առևտրականների» խումբն իշխանության գալուց հետո այսօր արհամարհում և շրջանցում է հայրենիքի սահմանների հարցը՝ պատասխանատվությունը դնելով այլ երկրների վրա։

Իսկ նրանց որոշ «սպեկուլյանտ» ներկայացուցիչներ դեռևս արյունահոսող վերքերով Հայաստանում շաբաթներ առաջ շտապում էին օր առաջ առևտրական հարաբերություններ սկսել Ադրբեջանի հետ։

Հայաստանը «ֆեյքահայաստանի» վերածած թափառախումբը դեռևս ունի հնարավորություն խաղաղ ճանապարհով հեռանալու իշխանությունից՝ տարանջատվելով Հայաստանի Հանրապետությունից ու հայ ժողովրդից և միանալու իրենց եղբայր սելջուկ թուրքերին»։

Աղբյուր

 

 

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.