Սիրային կապի մեջ եմ ինձանից երկու անգամ մեծ տղամարդու հետ, բայց հիմա մի մեծ խնդրի առաջ եմ կանգնել

Հետաքրքիր

29 տարեկան եմ, 19 տարեկանում ամուսնացա առաջին անգամ, 21-ում ունեցա որդուս: Ամուսինս հաճախ խմում էր, հետո սկսեց ինձ վրա գրեթե ամեն օր ձեռք բարձրացնել: Սկեսուրս էլ ինձ էր մեղադրում, նախատում, որ իր որդուն չեմ երջանկացրել:Մի խոսքով, ապրեցինք միասին 4 տարի և ես ամուսնալուծվելու որոշում կայացրեցի: Արդեն 5 տարի միայնակ մայր եմ, իսկ նախկին ամուսնուս ընտանիքի հետ բացարձակապես կապ չկա, հայրը երեխայի հետ չի շփվում:

Ծնողներիցս առանձին եմ ապրում, քիչ չեմ վաստակում: Ամուսնուլուծությունից հետո ոչ մեկի հետ չեմ հանդիպել, բայց հիմա արդեն կես տարի է, ինչ սիրահյին հարաբերությունների մեջ եմ 60 տարեկան տղամարդու հետ: Պարզապես կա մի խնդիր. նա ամուսնացած է:Ժամանակին, երբ ես ծանր ֆինանսական վիճակում էի, նրանից օգնություն էի խնդրել: Գումարը վերադարձրեցի, բայց հետո նա սկսեց իմ հանդեպ ուշադրության նշաններ ցուցաբերել, ես էլ փոխադարձ պատասխանեցի: Նա օգնում է ինձ, հետաքրքրվում է երեխայիս կյանքով: Պատմում է իր խնդիրների մասին, խորհուրդ հարցնում, բայց կնոջ մասին ընդհանրապես չի խոսում:

Բայց ես նրան ճանաչում եմ, քանի որ ընկերոհուս հարևաններն են:Եվ ահա գրեթե 30 տարեկան լինելով՝ ես սկսեցի հասկանալ, թե ինչ է իրական սերը, հարգանքը, հոգտարությունը: Երբ ինչ-որ բան է լինում, սիրելիիս առաջին խոսքն է.—Մի մտածիր, մի բան կմտածենք:Եվ մտածում է, անում է, օգնում է: Մի օր չդիմացա և հարցրեցի, արդյոք նա սիրում է իր կնոջը, ինչին նա պատասխանեց.—Եթե սիրես, կդավաճանե՞ս:Այլևս չեմ խոսում այդ թեմայի շուրջ, բայց ուզում եմ միշտ լինել նրա կողքին, ուզում եմ, որ միասին ապրեք, երեխաս էլ հայր ունենա, բայց թե ինչ կլինի, հայտնի չէ