Սխտորով պղպեղ. 25 րոպեում կպատրաստեք այս նախուտեստը, որը ձմռանը կդառնա ձեր սիրելիներից մեկը

Խոհանոց

Գոնե մեկ անգամ փորձելով, դուք միանգամից կսիրահարվեք և կրկին ու կրկին կպատրաստեք այն: Այս նախուտեստը կդառնա ձեր սեղանի հաճախակի հյուր, կվայելեք դրա յուրահատուկ համն ու անհավանական բույրը: Բուլղարական պղպեղի սիրահարների համար այս բաղադրատոմսը պարզապես գտածո է: Անհրաժեշտ բաղադրիչներ. Բուլղարական պղպեղ 2 կգ, Ջուր 1 լ, Քացախ 9% 1 բաժակ, Շաքարավազ 1 բաժակ, Աղ 2 ճաշի գդալ, Բուսական յուղ 5 ճաշի գդալ, Սև պղպեղի 5 հատ, Մանանեխի սերմեր, Մաղադանոս 2 փնջիկ, Սխտոր 3-4 պճեղ:

Ինչպես պատրաստել. Նախ պատրաստել մարինադը, դրա համար ջուրը լցնել կաթսայի մեջ, լցնել քացախը, ավելացնել շաքար, աղ և բուսական յուղ: Միացնել կրակը և թող մարինադը եռա: Այնուհետև պղպեղներով զբաղվել, պետք չէ դրանք մաքրել, ամբողջ երկարությամբ մի քանի տեղից ծակծկել պատառաքաղով, այնուհետև սխտորը կտրել կամայական կտորներով: Հենց որ մարինադը սկսի եռալ, դրա մեջ լցնել պղպեղները: Շոգեխաշել յուրաքանչյուր կողմում մի քանի րոպե:

Հաջորդը, ստերիլիզացված բանկաները վերցնել, ներքևի մասում մի քանի հատիկ սև պղպեղ լցնել, մի գդալ մանանեխի սերմեր, ավելացնել մաղադանոսի մի քանի ցողուն և սխտորի մի քանի կտորներ: Հետո բանկաների մեջ դասավորել պղպեղը մինչև բանկայի կեսը, նորից ավելացնել մի քիչ մաղադանոս և սխտորի մի քանի կտոր, նորից շարել պղպեղները մինչև վերջ:

Լցնել բանկաների մեջ տաք մարինադը մինչև պռունկը, ապա փակել կափարիչով: Այս քանակի ապրանքներից ստացվում է 3 հատ 1 լիտրանոց բանկա: Ստացվում է համեղ պղպեղ, քաղցր և թթու մարինադում: Նման պղպեղը կարելի է պահել նաև սենյակային ջերմաստիճանում: Սխտորով պղպեղը պատրաստ է: Բարի ախորժակ: