«Սկեսուրի լեզու» սմբուկով նախուտեստ. Մի փոքր կծու, բայց միևնույն ժամանակ շատ համեղ է, հաճելի կլինի ցուրտ ձմռան երեկոյան տաք խաշած կարտոֆիլի հետ այդպիսի բանկա բացելը.. անչափ համեղ է: Առաջարկում եմ պատրաստել այս բաղադրատոմսով թե գալիք ձմեռվա համար, թե սեզոնին սառնարանում ձեռքի տակ ունենալու համար:
Բաղադրությունը
- Սմբուկ 3 կգ
- Լոլիկ 3 կգ
- Բուլղարական պղպեղ 5 հատ
- Կծու պղպեղ 1 հատ
- Սխտոր 2 գլուխ
- Բուսական յուղ 250 մլ
- Քացախ 9% 100 մլ
- Աղ 6 թեյի գդալ
- Շաքար 7 թեյի գդալ* Նշված քանակի բաղադրիչներից ստացվում է 6 լիտր նախուտեստ
Պատրաստման եղանակը. 1. Սմբուկը կտրատել 1 սմ հաստությամբ օղակներով, իսկ եթե մեծ է, ապա օդակները նույնպես կիսել: Շաղ տալ դրանց վրա մի քիչ աղ, թողնել առնվազն 30 րոպե: Դա արվում է այնպես, որ դառնությունը թողնի բանջարեղենը: Վերջում պետք է չորացնել ստացված հեղուկը: 2. Մաքուր լոլիկը կտրել կտորներով: Նույնն անել բուլղարական քաղցր պղպեղի և կծու պղպեղի հետ, նախապես դրանցից սերմերը հեռացնելով: 3. Այժմ պետք էմսաղացով աղալ պղպեղը և լոլիկը մսաղացով:
4. Սմբուկները լցնել խորը տապակի մեջ և դրանց վրա ավեացնել բուսական զանգվածը: Աղ ավելացնելուց հետո լցնել բուսական յուղ և լավ խառնել: Տապակի պարունակությունը հասցվում է եռման և եփվում 25-30 րոպե: 5. Սխտորի գլուխները մաքրել և անցկացնել ճզմիչով: 6. Վերջնական պատրաստ լինելուց 5 րոպե առաջ ճզմած սխտորը լցնել տապակի մեջ և ավելացնել քացախը: Զգուշորեն խառնել, առանց վնասելու սմբուկի ամբողջականությունը:
7. Պատրաստի նախուտեստը լցնել ստերիլիզացված բանկաների մեջ և փակել ստերիլացված կափարիչներով: 8. Փակելուց հետո բանկաները շրջել գլխիվայր և թող սառչի:
Պատրաստված նախուտեստը շարել մառանում և սպասել ձմռանը: Համոզված ենք, որ այս նախուտեստը հիանալի կերպով կփոխարինի արդեն հոգնեցրած աջիկային: «Սկեսուրի լեզու» սմբուկով նախուտեստը պատրաստ է: Բարի ախորժակ: